14:56 25 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD512.31
  • GBP684.65
  • EUR608.83
  • RUB6.75
Արցախ
Ստանալ կարճ հղումը
2149 0 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց այն ամենակարևոր հարցը, որը թույլ չի տալիս լուծել Ղարաբաղի հարցը։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ հայ ժողովուրդը պատրաստ է ցավոտ փոխզիջումների։ Փաշինյանը նման կարծիք հայտնեց Facebook սոցցանցի ուղիղ եթերում։

«Բայց հարց է առաջանում` արդյոք հայ ժողովուրդը պատրա՞ստ է կապիտուլյացիայի։ Կարծում եմ, որ հայ ժողովուրդը ոչ մի պարագայում պատրաստ չէ դրան, և ինչքան էլ անհնար է թվում մեր սահմանափակ ռեսուրսների պարագայում, պետք է պայմաններ գտնենք դիմակայելու և մեր իրավունքները պաշտպանելու»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` պետք է փորձենք գտնել ռեսուրսներ, որպեսզի կարողանանք մեր շահերը պաշտպանել և իրավիճակը դարձնել այնպիսին, որ Ադրբեջանի պահանջը լինի ոչ թե Ղարաբաղի կապիտուլյացիան, այլ փոխզիջումը։ Վարչապետը նշեց, որ սա է ամենակարևոր հարցը, որը թույլ չի տվել լուծել Ղարաբաղի հարցը` Ադրբեջանը պատրաստ չի եղել և հիմա էլ առավել ևս պատրաստ չէ փոխզիջման։

Ըստ Փաշինյանի` պետք է հասկանանք, որ այժմ իսկապես ճակատագրական պահ է, և մեզնից որևէ մեկը չի կարող հույս ունենալ, որ կարող են գտնվել ուժեր` Հայաստանի ներսում կամ դրսում, որոնք այս հարցը կլուծեն։ Նա հավելեց, որ մենք առյուծի նման տղերք ունենք, սակայն կան նաև մարտի դաշտից փախչողներ։

«Մենք բոլորս պետք է պատրաստ լինենք կանգնել, սակայն դա չի նշանակում, որ պատրաստ չենք փոխզիջումների։ Եթե չկանգնենք, փախնելու տեղ այլևս չի լինի։ Մենք մեր շահերի եզրագծին ենք գտնվում»,–ասաց վարչապետը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 26-ի ժամը 13։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

Ըստ թեմայի

Արցախի ՊԲ–ն հերթական անօդաչուն է ոչնչացրել. տեսանյութ
Բարձր եմ գնահատում հակամարտության կարգավորման մեջ ՌԴ դերը. Գրիգորյանը զանգել է Պատրուշևին
Ադրբեջանն առաջնագծի ողջ երկայնքով վերսկսել է նախահարձակ գործողությունները. Արցախի նախագահ
թեգերը:
Ադրբեջան, Նիկոլ Փաշինյան, Արցախ

Գլխավոր թեմաներ