00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարտունիում հուժկու պայթյունի զոհ են դարձել սննդի մատակարար ընկերության աշխատակիցները

© Sputnik / Asatur YesayantsПоследствия обстрелов в Мартуни (2 октября 2020). Карабах
Последствия обстрелов в Мартуни (2 октября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սննդի պահեստի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զինծառայողներին սնունդ մատակարարող ընկերության աշխատակիցներից 2–ը մահացել են, 4–ը` վիրավորվել, վերջիններս վիճակը ծանր է։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Մարտունու պահեստի մոտ հուժկու պայթյունի հետևանքով զոհվել են ՀՀ Զինված ուժերի սննդի մատակարար «Երեմյան Փրոջեքթս» ընկերության երկու աշխատակիցներ, կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության տնօրեն Դավիթ Երեմյանը։

Президент Карабаха Араик Арутюнян во время брифинга в Едином информационном центре (30 сентября 2020). Степанакерт - Sputnik Արմենիա
Ադրբեջանն առաջնագծի ողջ երկայնքով վերսկսել է նախահարձակ գործողությունները. Արցախի նախագահ

«Խորը վշտով եմ հայտնում, որ հոկտեմբերի 24-ին, մեր հայրենիքի համար այս ծանր ու ճակատագրական օրերին արցախյան ռազմաճակատում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս զոհվել են մեր սիրելի գործընկերներ Բալասանյան Վյաչեսլավն ու Գրիգորյան Կամոն։ Մեր պահեստի աշխատակից համեստ ու աշխատասեր Վյաչեսլավը (19.04.1979թ.) տեղում զոհվեց։ Ծանր վնասվածքներ ստացան մեր մյուս տղաները՝ Գրիգորյան Կամոն, Պետրոսյան Գարիկը և Բարաշյան Մխիթարը։ Ծանր վիճակում Ստեփանակերտի հոսպիտալ տեղափոխված մեր ժպտերես ու բարի Կամոն (10.05.1994թ.) վիրահատության ընթացքում մահացել է»,–Facebook-ում գրել է Երեմյանը:

Նրա խոսքով` վիրավորների վիճակն էլ շատ մտահոգիչ է: Մեխակավանի (Ջաբրայիլի) զորամասի ճաշարանի խոհարարի օգնական Պետրոսյան Գարիկը պայթյունի հետևանքով ծանր կոնտուզիա է ստացել, այժմ նա գտնվում է Գորիսի հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ։

Մեխակավանի զորամասի ճաշարանի բանվոր Բարաշյան Մխիթարը շատ ծանր վիճակում հիմա Երևանում է՝ Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, ունի շատ ծանր վնասվածքներ։

«Մեր թիմում իրական հերոսներ ունենք։ Հերոսներ, որոնց սխրանքներին պետք է փորձենք արժանի լինել։ Մաթևոսյան Անդրանիկն ու իր կինը Վարանդայի (Ֆիզուլիի) զորամասի ճաշարանում են աշխատել։ Հոկտեմբերի 12-ին, երբ թշնամին նենգաբար հարձակվեց զորամասի վրա, Անդրանիկը վերցրել է զենքը և բռնվել մարտի։ Շատ ծանր վիճակում հիմա գտնվում է Երևանի Էրեբունի հիվանդանոցում։ Առողջություն քեզ, մեր հերոս ընկեր»,–գրել է ընկերության տնօրենը։

Երեմյանը առողջություն ու տոկունություն է մաղթել վիրավորներին, իսկ զոհվածների հարազատներին` ուժ ու համբերություն։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 26-ի ժամը 13։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Брифинг представителя минобороны РА Арцруна Ованнисяна (11 октября 2020). Ереван - Sputnik Արմենիա
Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում. Արծրուն Հովհաննիսյան

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն այսօր առավոտյան հայտնեց, Ադրբեջանը Մարտունի քաղաքի վրա կիրառել է ռազմական ավիացիա` կոպտորեն խախտելով մարդասիրական նպատակով ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը։

Ավելի ուշ ՀՀ ՊՆ–ն տեղեկացրեց, որ ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ։

Ժամը 18։40-ի սահմանում Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը նոր հաղորդագրություն տարածեց` տեղեկացնելով, որ թշնամական ուժերը «Գրադի» և «Սմերչի» կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։

Լրահոս
0