12:47 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
424 0 0

Ադրբեջանական մամուլը հերթական ապատեղեկատվությունն էր տարածել, թե ԱԹՍ-ով հարված է հասցվել այն ավտոմեքենային, որի մեջ այդ պահին եղել է Ջալալ Հարությունյանը, և նա զոհվել է։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Արցախի մարտական դիրքերից մեկում վիրավորում ստացած Արցախի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառում։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Միանգամից ասեմ, որ պարոն Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, և մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումը բարեբախտաբար ծանր չէ, ու շատ շուտով նա կվերադառնա բանակի շարքեր»,- գրել է Պողոսյանը։

Նշենք, որ երեկ ադրբեջանական մամուլը հերթական ապատեղեկատվությունն էր տարածել, թե ԱԹՍ-ով հարված է հասցվել այն ավտոմեքենային, որի մեջ այդ պահին եղել է Ջալալ Հարությունյանը, և նա զոհվել է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:

ԱՀ նախագահը նշել էր, որ Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով և տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա: 

Արայիկ Հարությունյանը Ջալալ Հարությունյանի փոխարեն նշանակել է գեներալ-մայոր Միքայել Ալբերտի Արզումանյանին։ Նրան շնորհվել է նաև գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 26-ի ժամը 13։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)

Ըստ թեմայի

Ջալալ Հարությունյանը վերանշանակվել է․ Արցախի նախագահը կարևոր որոշումներ է կայացրել
Ջալալ Հարությունյանի քայլերը տեսնելով` հասկացանք, որ անելիք չունենք. Սեյրան Օհանյան
Արցախի նախագահը գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհել Ջալալ Հարությունյանին
թեգերը:
Վահրամ Պողոսյան, Արցախ, Վիրավոր, Ջալալ Հարությունյան

Գլխավոր թեմաներ