10:19 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.40
  • GBP674.68
  • EUR606.82
  • RUB6.65
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Հրադադար Արցախում (76)
552 0 0

ԱՄՆ պետքարտուղարը ՀՀ–ի և Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկել է Ղարաբաղի թեման և կոչ է արել դադարեցնել կրակը։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ղարաբաղում տիրող իրավիճակը հեռախոսով քննարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ` հորդորելով կատարել հրադադարի ռեժիմի պահպանման պարտավորությունները։ Տեղեկությունը հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը:

«Պետքարտուղար Մայքլ Պոմպեոն առանձին–առանձին խոսել է Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պետքարտուղարը առաջնորդներին կոչ է արել կատարել բռնությունը դադարեցնելու իրենց պարտավորությունները և ձգտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ ղարաբաղյան հակամարտության դիվանագիտական լուծման։ Նա նաև նշել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի»,-ասված Է Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ:

Պոմպեոն ընդգծել է հրադադարի ռեժիմի լիակատար պահպանման անհրաժեշտությունը, որի մասին կողմերը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին Մոսկվայում:

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

թեմա:
Հրադադար Արցախում (76)

Ըստ թեմայի

Չհաջողված բլիցկրիգ Ղարաբաղում․ ինչի՞ են կողմերը հասել մեկ ամիս պատերազմելուց հետո
ԱՄՆ–ի, Ֆրանսիայի և ՌԴ–ի նախագահներն անկեղծությամբ ուզում են, որ հրադադար լինի. Փաշինյան
Մենք պատրաստ ենք նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց ոչ կապիտուլյացիայի. Փաշինյան
Հայկական կողմն ամեն ինչ արել է, որպեսզի հրադադարը պահպանվի. Փաշինյանը խոսել է Պոմպեոյի հետ
Հրադադարի ստացված ու չստացված փորձերը
թեգերը:
Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան, Մայք Պոմպեո, հրադադար, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ