11:28 18 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2223)
251211

ՀՀ ՊՆ ներկայացուցչի խոսքով` պատերազմն այլևս նույն ուժգնությամբ, բարդությամբ և արագությամբ չէ, ինչպես առաջին օրերին էր։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօրվա ասուլիսի ընթացքում նշեց երեք հանգամանք, որոնց շնորհիվ հակառակորդը չի կարողանում առաջ անցնել և, կրելով մեծ կորուստներ, հետ է շպրտվում։

«Նախ` հակառակորդը հստակորեն կորցրել է քանակական ու տեխնոլոգիական առավելությունները։ Երկրորդ` չի կարողանում հաղթահարել լեռնային տեղանքները` ի տարբերություն դաշտայինների։ Երրորդ հանգամանքը հայկական բանակի հմտությունների կատարելագործումը և փորձն է։ Վստահ եղեք` հաղթելու ենք», – ասաց Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցչի խոսքով` պատերազմն այլևս նույն ուժգնությամբ, բարդությամբ և արագությամբ չէ, ինչպես առաջին օրերին։

«Հիմնականում մարտեր են լեռներում, անտառներում, կիրճերում։ Այսօր չեզոքացվել են թշնամական մի քանի դիվերսիոն խմբեր, մի քանիսը փախել են` թողնելով զինտեխնիկա։ Նույն դինամիկայով չի զարգանում պատերազմը», – ասաց ՊՆ ներկայացուցիչը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 27-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1009 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2223)

Ըստ թեմայի

Ձեր ընտրած կառավարությունը չի շեղվել և չի շեղվելու հաղթանակի ճանապարհը կերտելուց. Փաշինյան
Ասկերանի շրջանի գյուղերի հրետակոծության հետևանքները. լուսանկարներ
Ադրբեջանը խուսափում է, բայց վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումն այլընտրանք չունի. ՀՀ ԱԳՆ
թեգերը:
թշնամի, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Արծրուն Հովհաննիսյան, Հայաստան, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ

Գլխավոր թեմաներ