06:47 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.40
  • GBP674.68
  • EUR606.82
  • RUB6.65
Արցախ
Ստանալ կարճ հղումը
1175 0 0

Որոշ փորձագետներ կարծում են, որ Կովկասի նկատմամբ Թուրքիայի ղեկավարության ախորժակը կարելի է զսպել` բարդացնելով իրավիճակը Սիրիայում։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ուժի համաշխարհային կենտրոնների կողմից ճնշումը Թուրքիայի վրա կարող է հակառակ արդյունքը տալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդպիսի կարծիք հայտնեց Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Արևելյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իրինա Զվյագելսկայան։

«Ճնշումը Թուրքիայի վրա, հաշվի առնելով դրա ղեկավարի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բնավորության առանձնահատկությունները, իմ կարծիքով` հակառակ արդյունքի կհանգեցնի։ Էրդողանն ավելի է գնահատում, երբ նրան դիմում են երկխոսություն սկսելու, լուծման ուղիներ մտածելու առաջարկով»,-ասաց նա։

Ըստ փորձագետի՝ Էրդողանի մարտավարությունն ամենուր դիրքերն առավելագույնս ընդլայնելն է և առավելագույն դիվիդենտներ շահելը։

«Ինձ թվում է՝ Ղարաբաղը նույնպես բացառություն չէ։ Դա Թուրքայի հնարավորությունների ցուցադրություն է, այդ թվում՝ ռազմական հնարավորությունների, սա ուժի, ազդեցության և այլնի ցուցադրություն է»,-ասաց Զվյագելսկայան։

«Իսկական գազաններ են»․ վարձկանների չստացված «արձակուրդը» Ղարաբաղում 

Նրա խոսքով՝ ոչ միայն Սիրիան, այլև բազմաթիվ այլ արաբական երկրներ Թուրքիայի գործողություններին մեծագույն անվստահությամբ են վերաբերում։

«Տարածաշրջանում թուրքական հավակնություները, որոնք բխում են թե՛ նեոօսմանիզմի գաղափարախոսությունից, և թե՛ առաջատար դիրք զբաղեցնելու ձգտումից, շատ արաբական երկրների անվստահությանն են հանդիպում։ Դա կարող է վերաբերել նաև, օրինակ, Եգիպտոսին, որն արդեն բախվել է Թուրքիայի նկրտումներին Լիբիայում»,-ասաց փորձագետը։

Նա ավելացրել է նաև, որ ԱՄԷ-ն նույնպես խիստ կասկածամտորեն է վերաբերում Թուրքիայի գործողություններին։ Այնտեղ կարծում են, որ Անկարան վտանգում է Էմիրությունների շահերը Լիբիայում և, մասամբ, Սիրիայում։

Հենց այդ պատճառով էլ արաբական երկրների համար Թուրքիայի դիրքերի ընդլայնումը Լեռնային Ղարաբաղում երևում է իբրև դրա ընդհանուր ամրապնդման բաղկացուցիչ, ինչը դիպչում է Մերձավոր Արևելքում նրանց շահերին։

Նշենք, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է տեղափոխում Ադրբեջան՝ Արցախի և Հայաստանի դեմ դրանց օգտագործելու համար։ Տեղեկությունների համաձայն՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար նրանց 1,5-2 հազար դոլար են վճարում։ Այդ տեղեկությունները հաստատել են ոչ միայն Հայաստանի և Արցախի ղեկավարությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչները։

Սիրիացի վարձկաններին պարզապես խաբել են, ու նրանք շարունակում են զոհվել ոչ իրենց կռվում

Ֆրանսիան և Ռուսաստանը բարձրագույն մակարդակով մտահոգություն են հայտնել Ղարաբաղյան հակամարտության գոտու մարտական գործողություններում սիրիացի գրոհայինների մասնակցության կապակցությամբ։

Բացի այդ, Թուրքիայի ղեկավարությունը բազմիցս բացեիբաց հանդես է եկել ի աջակցություն հակամարտության գոտում Ադրբեջանի գործողությունների։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 27-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1009 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, Պատերազմ, Արցախ, Թուրքիա

Գլխավոր թեմաներ