03:45 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
414 0 0

Արցախի նախագահը գրառում է կատարել ու հայտնել իր նոր որոշման մասին. գեներալ-լեյտենանտին կշնորհվի «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Արցախի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook սոցցանցի իր էջում գրառում է կատարել` հայտնելով իր որոշման մասին։

«Այսօր որոշում եմ կայացրել հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախին մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Ջալալ Հարությունյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։ Ջալալ Հարությունյանը մեր հերոսն է, և նրա օրինակով մենք պետք է սերունդներ դաստիարակենք»,–գրել է Հարությունյանը։

Նրա խոսքով` սա առաջին հերթին մեր բանակի հերոսական պայքարի գնահատականն է. այն պայքարի, որ, պատերազմի առաջին իսկ օրից սկսած, մղում են թե՛ հրամկազմը, թե՛ բոլոր ստորաբաժանումները` ցուցաբերելով աշխարհի ամենաբարձր պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունը:

Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել Ջալալ Հարությունյանին ու հավելել, որ բժիշկների հավաստմամբ` վերջինիս առողջությունը շուտով կվերականգնվի ու նա շուտով կմիանա ծառայակից ընկերներին: 

Հիշեցնենք` Արայիկ Հարությունյանը երեկ առավոտյան տեղեկացրել էր, որ Ջալալ Հարությունյանն ազատվում է ԱՀ պաշտպանության նախարարի պաշտոնից` պայմանավորված մարտական դիրքում ստացած վիրավորումով։ Միաժամանակ, նշվում էր, որ Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում։

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)

Ըստ թեմայի

Ջալալ Հարությունյանի քայլերը տեսնելով` հասկացանք, որ անելիք չունենք. Սեյրան Օհանյան
Արցախի նախագահը գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհել Ջալալ Հարությունյանին
Միքայել Արզումանյանն արդեն հրամանատարական կետում է. ով է Ջալալ Հարությունյանին փոխարինողը
թեգերը:
«Արցախի հերոս» բարձրագույն կոչում, Ջալալ Հարությունյան

Գլխավոր թեմաներ