00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
51 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

6 ֆիլմ` նվիրված արցախյան պատերազմին․ «Ոսկե ծիրանը» ևս կմիանա համազգային դրամահավաքին

© Sputnik / Asatur YesayantsЗакрытие международного фестиваля «Золотой абрикос»
Закрытие международного фестиваля «Золотой абрикос» - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆիլմերի բոլոր ցուցադրությունները տեղի կունենան բացառապես տոմսերով, գոյացած հասույթն ամբողջությամբ կփոխանցվի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» «Հայաստան» համահայկական հիմնադրամի համազգային դրամահավաքին:

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. «Ոսկե ծիրան» միջազգային 17-րդ կինոփառատոնն այս տարի կանցկացվի այլ ձևաչափով, այն նախաձեռնել է «Նվիրում Արցախին» նախագիծը,որով նոյեմբերի 1-ից կմիանա «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին, և մինչև նոյեմբերի 30-ը տարբեր ծրագրերի շարունակական իրականացմամբ իր ներդրումը կունենա համազգային դրամահավաքի ընթացքին: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը:

Փառատոնը «փակեց» «Դրախտի դարպասները». փոխնախարարն արձագանքում է - Sputnik Արմենիա
Սկանդալ Արցախի մասին ֆիլմի շուրջ. ինչու Մոսկվայի կինոփառատոնից հանեցին «Դրախտի դարպասը»

«Կինոփառատոնն այս տարի կամ ընդհանրապես պիտի տեղի չունենար, կամ փոխեր իր ձևաչափն ու բովանդակությունը, այն համապատասխանեցնելով ներկայիս պատերազմական իրավիճակին։ Այդ պատճառով ընտրել ենք և կցուցադրենք 6 ֆիլմ, որոնք այս կամ այն կերպ կապված են Արցախի պատերազմին»,-ասաց Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ նշված ֆիլմերը նոր են և մասնակցել են հեղինակավոր կինոփառատոնների։

«Գնելով ֆիլմերի տոմսերը՝ հայ հանդիսատեսն իր ներդրումը կունենա համազգային դրամահավաքին, քանի որ տոմսերի վաճառքից գոյացած ողջ հասույթը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Սրանք հայ արվեստագետների մշակութային զենքերն են, որոնք կկրակեն թիկունքից նոյեմբերի առաջին շաբաթին»,-ասաց Ավետիսյանը։

© Photo : Facebook / Golden Apricot Yerevan International Film Festival«Ոսկե ծիրան» միջազգային 17-րդ կինոփառատոնն այս տարի կանցկացվի այլ ձևաչափով
6 ֆիլմ` նվիրված արցախյան պատերազմին․ «Ոսկե ծիրանը» ևս կմիանա համազգային դրամահավաքին - Sputnik Արմենիա
«Ոսկե ծիրան» միջազգային 17-րդ կինոփառատոնն այս տարի կանցկացվի այլ ձևաչափով

Հավելենք, որ նոյեմբերի 1-ին՝ Կաննի միջազգային կինոփառատոնում ընդգրկված ֆրանսաբնակ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի՝ Արցախին նվիրված «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի համահայկական պրեմիերայով, կբացվի «Նվիրում Արցախին» նախագիծը, որը կշարունակվի Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը»՝ վերջերս մոսկովյան միջազգային կինոփառատոնից հանված ֆիլմի պրեմիերայով:

Նոյեմբերի առաջին շաբաթում կկայանան նաև Արցախին նվիրված՝ Գարեգին Պապոյանի «Բարի թռիչք», Սիլվա Խնկանոսյանի՝ Ռոտերդամի և Լայպցիգի միջազգային կինոփառատոների ծրագրերում ընդգրկված «Վախենալու ոչինչ չկա» ֆիլմերի պրեմիերաները:

Կկայանան նաև Լիտվայում բնակվող մեր հայրենակից Մարատ Սարգսյանի՝ Վենետիկի միջազգային կինոփառատոնում ընդգրկված «Ջրհեղեղ չի լինելու», Հակոբ Մելքոնյանի «Բլոկադա» պատերազմի թեման արծարծող ֆիլմերի պրեմիերաները:

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

Որպեսզի փառատոնի հանգանակությունների ընթացքը լինի շարունակական, մինչև նոյեմբերի 30-ը «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» նախագծերի, Կանադայի, Շվեյցարիայի և այլ երկրների հետ համագործակցաբար ցուցադրվող նորագույն ֆիլմերի ցուցադրություններից, նաև պատերազմական այս օրերին տարբեր արվեստագետների կողմից ստեղծված պլակատների բացառիկ ցուցահանդես-վաճառքից գոյացած ողջ հասույթը նույնպես կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Լրահոս
0