09:09 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.40
  • GBP674.68
  • EUR606.82
  • RUB6.65
Արցախ
Ստանալ կարճ հղումը
17310

Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակում են մնալ ադրբեջանական զինված ուժերի թիրախում:

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Շուշիի հրթիռակոծման հետևանքով քաղաքում կան բազմաթիվ ավերածություններ, այդ թվում` մասնակի վնասվել է Խ.Աբովյանի անվան դպրոցը։

«Կեսօրին ռազմական ավիահրթիռներով ռմբակոծվել է նաև Շուշին, որի հետևանքով քաղաքացիական 2 անձ վիրավորվել են, մեկը՝ զոհվել: Ամբողջությամբ ավերվել է բնակելի մեկ առանձնատուն»,–նշված է հաղորդագրության մեջ։

Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակում են մնալ թշնամական ուժերի թիրախում:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1068 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

Ըստ թեմայի

Հայաստանի ԶՈւ-ն «Սմերչով» Ադրբեջանի Բարդա քաղաքին չի հարվածել. ՊՆ
Արցախից մեկնաբանել են Ստեփանակերտում թուրքական F-16 կործանիչների կիրառման տեղեկությունները
Ստեփանակերտի ծննդատունը ադրբեջանական հրետակոծությունից հետո
թեգերը:
հրետակոծություն, Շուշի, Արցախյան պատերազմ

Գլխավոր թեմաներ