02:43 05 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2216)
12310

Ավելի վաղ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացրել էր, որ Շուշիի հրթիռակոծման հետևանքով քաղաքում կան բազմաթիվ ավերածություններ։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Շուշիում հրթիռակոծությունից հետո մարդասիրական առաքելություն իրականացնելու ժամանակ վիրավորում են ստացել ԱՀ ԱԻ պետական ծառայության Շուշիի շրջանային բաժնի 3 փրկարարներ, տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Բժիշկներից ստացված տեղեկատվության համաձայն՝ տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Ավելի վաղ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացրել էր, որ Շուշիի հրթիռակոծման հետևանքով քաղաքում կան բազմաթիվ ավերածություններ, այդ թվում` մասնակի վնասվել է Խ.Աբովյանի անվան դպրոցը։

«Կեսօրին ռազմական ավիահրթիռներով ռմբակոծվել է նաև Շուշին, որի հետևանքով քաղաքացիական 2 անձ վիրավորվել են, մեկը՝ զոհվել: Ամբողջությամբ ավերվել է բնակելի մեկ առանձնատուն»,–նշված է հաղորդագրության մեջ։

Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակում են մնալ թշնամական ուժերի թիրախում:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնն էլ տեսանյութ էր հրապարակել`ներկայացնելով, թե ինչ վնասներ է կրել Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը»։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է ավիրվել ծննդատունը` ապակիները կոտրվել են, առաստաղը կախվել ցած։ Շինության ներսում ամբողջությամբ ապակիներ են ու քանդված պատ–առաստաղի կտորներ։

Նշենք, որ Ստեփանակերտում թշնամին կիրառվել է ռազմական ավիացիա, ինչի հետևանքով մի ամբողջ թաղամաս է վնասվել: Ռմբակոծության հետևանքով վնասվել կամ ամբողջությամբ ավերվել են բնակելի տներ, ավտոմեքենաներ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ստեփանակերտի ծննդատունը ադրբեջանական հրետակոծությունից հետո

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1068 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2216)

Ըստ թեմայի

Հայաստանի ԶՈւ-ն «Սմերչով» Ադրբեջանի Բարդա քաղաքին չի հարվածել. ՊՆ
Արցախից մեկնաբանել են Ստեփանակերտում թուրքական F-16 կործանիչների կիրառման տեղեկությունները
Մեր պատասխանը Ստեփանակերտի ծննդատան ռմբակոծությանը. Երևանում նոր արցախցի է ծնվել
թեգերը:
Վիրավոր, փրկարար, հրթիռակոծություն, Շուշի

Գլխավոր թեմաներ