00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեր ռազմական պլաններում այս վիճակին համակերպվել չկա». Արծրուն Հովհաննիսյան

© Sputnik / Aram Nersesyan Арцрун Ованнисян во время брифинга по теме ситуации на армяно-азербайджанской границе (16 июля 2020). Иджеван
 Арцрун Ованнисян во время брифинга по теме ситуации на армяно-азербайджанской границе (16 июля 2020). Иджеван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է հետևյալ հարցին` նման իրավիճակում հայկական կողմը պատրա՞ստ է հրադադարի:

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակը Արցախի հարավային ճակատում այս պահին առկա ռազմաճակատային բնագծին չի համակերպվի: Այս մասին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասել է «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նման իրավիճակում հայկական կողմը պատրաստ է հրադադարի:

«Հրադադարի գնալը քաղաքական հարց է, բայց մեր ռազմական պլաններում այս վիճակին համակերպվել չկա: Մեր պլաններում այլ գործողություններ են, այլ բնույթի և այլ տարածքի»,- ասել է Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է հակառակորդի առաջխաղացմանը, ՊՆ ներկայացուցիչն ասել է, որ պատերազմից առաջ հնարավոր չէ իդեալական հաշվարկել, թե ինչ կարող է լինել: Նա նաև չի թաքցրել, որ հընթացս որոշ սխալներ, խնդիրներ են ի հայտ եկել, որոնք բանակի հրամանատարությունը փորձել է հնարավորինս արագ լուծել, շտկել:

Հակառակորդի հերթական ԱԹՍ երի ոչնչացումը ՊԲ հակաօդային ուժերի կողմից - Sputnik Արմենիա
Արցախի ՊԲ–ն հակառակորդի 2 ԱԹՍ է ոչնչացրել. տեսանյութ

«Իրավիճակը շատ արագ է զարգանում, երկու կողմերն էլ վերախմբավորումներ են կատարում, մեզ մոտ էլ տեսնում եք՝ պահեստազորն ակտիվ պատրաստվում է, մենք մի փոքր երկարացրել ենք, խորացրել ենք պահեստազորի պատրաստման պրոցեսը, պահեստազորից հավաքել ենք մեծ թվով փորձառու սպաների» ,- ասել է նա:

Հովհաննիսյանը կարևորել է նաև ռազմաճակատում բնագծի պաշտպանությունը՝ նշելով, որ այդ գծում կանգնած զորքի վրա գուցեև չհարձակվեն, բնագծում կանգնած զինվորը չկռվի, բայց նրա բացակայությունից է կախված բնագծի պահպանությունը: «Կարող է երբեք քեզ վրա չգան, հասկանան, որ դու կանգնած ես, կայուն ես, այդ ուղղությամբ ընդհանրապես չգան, բայց եթե հետ ես քաշվում, բնագիծ ես կորցնում»,- նշել է ՊՆ ներկայացուցիչը:

Հոկտեմբերի 27-ի ամփոփիչ ասուլիսում Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ հակառակորդը փորձել է Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել, ինչպես նաև մոտենալ հարավային ուղղությամբ ՀՀ սահմանին, սակայն թշնամու ոտնձգությունները հետ են մղվել։ Կիրառելով հրետանի և անօդաչու թռչող սարքեր՝ հակառակորդը հաջողության չի հասել։

Ըստ նրա՝ դաշտավայրերում որոշակի հաջողություններ ունենալուց հետո Ադրբեջանի զինված ուժերը, որոնց միացած են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հրոսակախմբերը, փորձում են զարգացում ապահովել նաև բարդ անտառալեռնային տեղանքում, որտեղ դա այնքան էլ հեշտ չի հաջողվում։ Ընթանում է մարտավարական առումով ավելի բարդ ու դժվար պայքար։

Часть ракеты после обстрела города Мартуни - Sputnik Արմենիա
Ինչու թշնամին չի կարողանում առաջ գնալ. Արծրուն Հովհաննիսյանը 3 հանգամանք առանձնացրեց

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1068 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

Լրահոս
0