04:04 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
203 0 0

Ադրբեջանի զինված ուժերն օրվա ընթացքում բազմաթիվ անգամներ հրթիռակոծել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը և մեծությամբ երկրորդ քաղաք Շուշին։ Հարվածներ են հասցվել Արցախի մայրաքաղաքի բնակելի թաղամասերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում Ստեփանակերտի ծննդատանը:

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը դատապարտում է Արցախում բժշկական կենտրոնների հրթիռակոծությունը:

«Ադրբեջանական զինված ուժերն այսօր հրթիռակոծել են Ստեփանակերտը և Շուշին` այս անգամ բնակելի հատվածների հետ զուգահեռ թիրախավորելով անգամ բժշկական կենտրոններ։ Գրված և չգրված բոլոր նորմերով սա պատերազմական հանցագործություն է, որը խախտում է մարդու բժշկական օգնություն ստանալու իրավունքը»,- ասված է առողջապահության նախարարության տարածած հայտարարության մեջ:

Նախարարությունը բոլոր միջազգային կազմակերպություններին, միջազգային հանրությանը կոչ է անում դատապարտել ու կոնկրետ քայլեր ձեռնարկել ահաբեկչական այդ ակտի կապակցությամբ:

Նշենք, որ այսօր Ադրբեջանի զինված ուժերն օրվա ընթացքում բազմաթիվ անգամ ռմբահարել և հրթիռակոծել են Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը և մեծությամբ երկրորդ քաղաք Շուշին։

Հարվածներ են հասցվել քաղաքի բնակելի թաղամասերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում Ստեփանակերտի ծննդատանը:

Խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1068 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

Ըստ թեմայի

Ստեփանակերտի ծննդատունը ադրբեջանական հրետակոծությունից հետո
Ստեփանակերտում Ադրբեջանի հրթիռակոծության ժամանակ մի ամբողջ թաղամաս է վնասվել. տեսանյութ
Ստեփանակերտի հրետակոծված ծննդատունն առանց մեկնաբանության. տեսանյութ
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, Արցախ, ծննդատուն, Ստեփանակերտ

Գլխավոր թեմաներ