07:21 27 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.12
  • GBP678.90
  • EUR604.82
  • RUB6.72
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2211)
745 0 0

Իսպանական EFE գործակալության լրագրողը ՀՀ վարչապետին խնդրել է մեկնաբանել, թե ինչ է նշանակում Հայաստանի սահմանին՝ Արցախի հատվածում ռուս զինվորականների ներկայությունը։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Հայաստանի և Արցախի սահմանին ռուս սահմանապահներ են տեղակայված։ Ընդ որում, նա բացատրել է, որ այդտեղ ոչ մի զարմանալի բան չկա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իսպանացի լրագրող Պաբլո Գոնսալեզին։

Իսպանական EFE գործակալության լրագրող Պաբլո Գոնսալեզը  ՀՀ վարչապետին խնդրել է բացատրել Հայաստանի սահմանին՝ Արցախի հատվածում արված ռուս զինվորականների լուսանկարների (որոնք հայտնվել են սոցցանցերում) փաստը։

«Այդտեղ ոչ մի նոր բան չկա։ Ռուս սահմանապահները կանգնած են Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմաններին։ Այսինքն, միշտ էլ այդպես է եղել։ Եվ հիմա, իրադարձությունների վերջին զարգացումների հետ կապված, ռուս սահմանապահները կանգնած են նաև Հայաստանի հարավարևմտյան սահմանին։ Այսինքն, ըստ էության, այդտեղ որևէ նորություն չկա»,-պատասխանել է Փաշինյանը։

Վարչապետի մամուլի ծառայությունից ՌԻԱ Նովոստիին հաստատել են, որ հարցազրույցը տեսագրվել է հոկտեմբերի 20-ին։ Հարցազրույցի՝ EFE գործակալության կողմից հրապարակված վերջնական տարբերակում այդ հատվածը չի ներառվել, սակայն Գոնսալեզն այն ցույց է տվել ՌԻԱ Նովոստիի թղթակցին։ Իսպանացի լրագրողը Հայաստանի վարչապետի այդ խոսքերը տեղադրել է Twitter-ի իր էջում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1068 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2211)

Ըստ թեմայի

Փաշինյանը կողմ է արտահայտվել ռուսական խաղաղապահների տեղակայմանը Լեռնային Ղարաբաղում
Հրադադար հաստատելու ջանքերը ձախողվեցին. Նիկոլ Փաշինյան
Ձեր ընտրած կառավարությունը չի շեղվել և չի շեղվելու հաղթանակի ճանապարհը կերտելուց. Փաշինյան
թեգերը:
Արցախ, սահմանապահ, ռուս, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ