15:38 25 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD512.31
  • GBP684.65
  • EUR608.83
  • RUB6.75
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2211)
376 0 0

Հրապարակված լուսանկարներում երևում է, թե ինչպես է գնդերեց Դավիթ սարկավագի ավտոմեքենայի աջ կողմն ամբողջությամբ վնասվել։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik․ Անօդաչու թռչող սարքի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի ավտոմեքենայի վրա, բայց չի պայթել։ Տեղեկությունը հայտնում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի facebook-յան պաշտոնական էջը:

Հրապարակված լուսանկարներում երևում է, թե ինչպես է ավտոմեքենայի աջ կողմն ամբողջությամբ վնասվել։ Բարեբախտաբար գնդերեց Դավիթը չի տուժել։

«Տերը թող հաստատուն ու անսասան պահի Հայոց բանակի յուրաքանչյուր ծառայողի։ Հաղթելու ենք»,-լուսանկարներին կից գրված է հաղորդագրության մեջ։

Քիչ առաջ ԱՀ ՊԲ հայտարարություն տարածեց` տեղեկացնելով, որ ներկա պահին թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կայուն-լարված օպերատիվ իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել:

Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորումը: Մասնավորապես թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը: ՊԲ-ի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ոչնչացվել է թշնամական հերթական «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչուն։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2211)

Ըստ թեմայի

Ստեփանակերտում ամենաագրեսիվ հարձակման օրն է պատերազմի սկզբից ի վեր․ կան զոհեր․ ԱՀ ՄԻՊ
Ժնևի հանդիպումը հրադադարի հանդիպում չէ. Մարուքյան
Ժնևի հանդիպումը կարող է և չկայանալ. «Իմ քայլի» պատգամավորը կասկած հայտնեց
թեգերը:
արկ, անօդաչու թռչող սարք, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Տավուշ, հոգևորական

Գլխավոր թեմաներ