06:59 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.40
  • GBP674.68
  • EUR606.82
  • RUB6.65
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
15310

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է, որ Ադրբեջանը շարունակել է թիրախավորել խաղաղ բնակավայրերը։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ Մարտունու գնդակոծության հետևանքով մեկ խաղաղ բնակիչ է մահացել։

«Առավոտյան հակառակորդի գնդակոծության հետևանքով սպանվել է Մարտունու շրջանի Հերհեր գյուղի բնակիչ, 59-ամյա Ապրես Ադամյանը»,–Twitter–ի իր էջում գրել է Բեգլարյանը։

Նա, միաժամանակ, տեղեկացնում է նաև, որ գնդակոծվել են նաև Մարտակերն ու Շուշին։

​Հիշեցնենք, որ վաղ առավոտից հակառակորդը թիրախավորել էր Ստեփանակերտը, հետո արդեն` Շուշին։ Ստեփանակերտում, բարեբատխավար, տուժածներ չկան, իսկ Շուշիի հրթիռակոծության հետևանքով տուժածների և կրած վնասների մասին տվյալները ճշտվում են։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 31-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)

Ըստ թեմայի

Հակառակորդը «Սմերչ» է կիրառել Մարտունու ուղղությամբ
«Գրադի» և «Սմերչի» կայանքներից հրթիռակոծվում են Մարտունին, Մարտակերտը, Ասկերանը
Մարտունիում հուժկու պայթյունի զոհ են դարձել սննդի մատակարար ընկերության աշխատակիցները
թեգերը:
բնակիչ, Զոհ, Մարտունի, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ