07:30 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.40
  • GBP674.68
  • EUR606.82
  • RUB6.65
Արցախ
Ստանալ կարճ հղումը
246 0 0

Իրանն ու Թուրքիան, ըստ Իրանի փոխարտգործնախարարի, երկու հիմնական դերակատարներ են, որոնք անվիճելի դեր են խաղում տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում:

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Իրանի նախագահի հատուկ դեսպանորդ, փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին Անկարայում թուրք գործընկերոջ`Սեդաթ Օնալի հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը։

«Անկեղծ և արդյունավետ քննարկում Անկարայում փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի հետ։ Իրանն ու Թուրքիան երկու հիմնական դերակատարներ են, որոնք անվիճելի դեր են խաղում տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում», – գրել է Արաղչին Twitter-ում։

​ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել էր Արաղչիին, որը ներկայացրել է Իրանի մոտեցումները տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղությամբ՝ խոր մտահոգություն արտահայտելով շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ:

Քաղաքական խորհրդակցություններ. ի՞նչ են քննարկել Հայաստանի և Իրանի ԱԳ ներկայացուցիչները

Նա` որպես Իրանի նախագահի` ղարաբաղյան կարգավորման հարցով հատուկ բանագնաց, այցելել է Բաքու, ապա Մոսկվա, հետո Երևան ու Անկարա։ 

Արաղչիի այցերի հիմնական նպատակը տարածաշրջանային տերությունների մասնակցությամբ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման` իրանական նախաձեռնության մասին շահագրգիռ կողմերին տեղեկացնելն է։

Իրանը Ղարաբաղի վերաբերյալ իր ծրագիրն այնպես է նախագծել, որ ընդունելի լինի բոլորի համար

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 31-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

Ըստ թեմայի

78 թուրք եմ խփել. 2 պատերազմ տեսած դիպուկահար կինն առաջնագիծ է ուղարկում որդուն. տեսանյութ
Ձերբակալվել է Արցախի դեմ կռվող ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը
Բժիշկներն աշխատում են ռմբակոծության տակ. Նաղդալյանն ազդեցիկ լուսանկարներ է հրապարակել
Ադրբեջանի գնդակոծության հետևանքով Մարտունու Հերհեր գյուղում խաղաղ բնակիչ է զոհվել
թեգերը:
Թուրքիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, Արցախ

Գլխավոր թեմաներ