11:57 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
267 0 0

Ադրբեջանը լիակատար անհարգալից վերաբերմունք է դրսևորում ստանձնած պարտավորությունների նկատմամբ՝ շարունակելով խաղաղ բնակչության ոչնչացումը։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանն Արցախում ֆոսֆորային զինամթերք է օգտագործել։ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ի իր էջում գրառում է կատարել և Ադրբեջանի հերթական պատերազմական հանցագործությունն ապացուցող տեսանյութ հրապարակել։

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է՝ Ադրբեջանն այն կիրառել է Արցախում՝ անտառների վրա, բնակավայրերի մոտակայքում, որտեղ բազմաթիվ խաղաղ բնակիչներ են ապրում:

«Այն, ինչ անում է Ադրբեջանը, ստանձնած պարտավորությունների նկատմամբ լիակատար անհարգալից վերաբերմունք է, շարունակվող ագրեսիա, խաղաղ բնակչության ոչնչացում և արգելված զենքի օգտագործում»,- գրել է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը։

Ֆոսֆորային զենքի կիրառման մասին երեկ գրել էր նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 31-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)

Ըստ թեմայի

Ադրբեջանն ունի գերճշգրիտ խոցման միջոցներ, խաղաղ բնակչությանը սխալմամբ չի կարող հարվածել
Ինչպիսի ԱԹՍ–ներ է կիրառում Ադրբեջանը
Արցախի հայությունը չի կարող գոյություն ունենալ Ադրբեջանի կազմում. Փաշինյանը` Al Arabiya–ին
թեգերը:
Զոհրաբ Մնացականյան, Արցախ, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ