09:10 27 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.12
  • GBP678.90
  • EUR604.82
  • RUB6.72
Արցախ
Ստանալ կարճ հղումը
656 0 0

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտական գործողությունների ընթացքում հակառակորդը ֆոսֆորային զինամթերք է կիրառել։ Sputnik Արմենիան տեղեկություններ է հավաքել այդ զինատեսակի մասին։

Սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերքը պատկանում է հրկիզողների տեսակին։ Դրանք թթվածնի ազդեցությամբ ինքնահրկիզվում են և կիրառվում խոցման տարածքն այրելու համար։ Լինում են ավիառումբերի, հրետանային և ռեակտիվ արկերի, հրթիռների, ականների, ձեռքի նռնակների տեսքով։ Ֆոսֆորային զինամթերքն օգտագործվում է ընդդեմ կենդանի ուժի և տեխնիկայի, որոնք թաքստոց են օգտագործում բնական պայմանները՝ լեռնային տարածքը, անտառները։

Կիրառման ազդեցությունը

Այդպիսի զենքի կիրառման դեպքում հրդեհներ են առաջանում։ Կրակը ոչ միայն ռազմական վնաս է հասցնում, այլև ստիպում է ուժերը շեղել այն մարելու ուղղությամբ, բարդացնում է տրանսպորտի շարժը, թունավոր գազեր է արձակում, որոնք դժվարացնում են շնչառությունը։

Նմանատիպ ռումբերի կիրառման օջախները պետք է մարել ջրի կամ պղնձի սուլֆատի մեծ պաշարով, այնուհետև ծածկել մեծ քանակությամբ խոնավ ավազով։

Հայերն Ադրբեջանի պետական փաստաթղթերի հասանելիություն են ստացել. տեսանյութ

Սպիտակ ֆոսֆորը մաշկի վրա վտանգավոր այրվածքներ է առաջացնում և թունավոր է։ Մահացու ելքի կարող է հանգեցնել օրգանիզմում այս նյութի 0,05-0,15 գրամի առկայությունը։ Սովորաբար դա տեղի է ունենում շնչելու ընթացքում։ Բացի խոցման էֆեկտից, ֆոսֆորային զինամթերքի կիրառումն ունի նաև հոգեբանական ազդեցություն։

Պատմական փաստեր

Ֆոսֆորային զինամթերքը լայնորեն կիրառվում էր Վիետնամի պատերազմի ժամանակ։ Ամերիկյան էքսպեդիցիոն ուժերն օգտագործում էին ավիառումբեր, ХМ-54 ականներ, М-34 նռնակներ։

1982թ․-ին Լիբանանում պատերազմի ժամանակ իսրայելցիները 155-мм տրամաչափի ռումբեր էին կիրառում Բեյրութի պաշարման ժամանակ։

Իրաքում ամերիկացիներն այս զենքից կիրառել են 2003թ․-ին Բաղդադի արշավանքի ժամանակ, Էն-Նասիրիա քաղաքի շրջակայքում, ինչպես նաև 2004թ․-ին՝ Ֆալուջայի համար մարտերում։

Միջազգային պայմանավորվածություններ

«Պայթուցիկ և հրկիզող փամփուշտների» օգտագործման սահմանափակումներին վերաբերող առաջին միջազգային համաձայնագիրը Սանկտ Պետերբուրգում կնքվել է դեռևս 1868 թվականին:

Ադրբեջանն արգելված զինատեսակներ է օգտագործում. ԱԳՆ-ում հանդիպում է կայացել դեսպանների հետ

Այժմ ֆոսֆորային զինամթերքի արգելքի հիմնական փաստաթուղթ են համարվում պատերազմի զոհերի պաշտպանության մասին Ժնևյան կոնվենցիայի (1949 թ.) 1977 թ․-ի լրացուցիչ արձանագրությունները, ինչպես նաև «Սովորական զենքի կոնկրետ տեսակների մասին կոնվենցիայի» (1980 թ.) 3-րդ արձանագրությունը։

Իսրայելն ու ԱՄՆ–ն չեն միացել դրանց։

2018թ․-ի սեպտեմբերի 8-ին Սիրիայի Դեր- Զոր գավառում ամերիկյան ավիացիայի երկու F-15 ինքնաթիռներ ֆոսֆորային հրկիզող զինամթերքի կիրառմամբ հարվածներ են հասցրել Հաջին բնակավայրին։ Հարվածների հետևանքով ուժգին հրդեհներ են բռնկել։

Հեռախոսային տեռոր. ինչպես օգնել հայ զինվորների ընտանիքներին, որոնց զանգել են Ադրբեջանից

Ըստ թեմայի

Ադրբեջանի ԶՈւ-ի «հարձակողական միջուկի» ոչնչացումը կարող է վճռել պատերազմի ելքը․ փորձագետ
Ինչպիսի ԱԹՍ–ներ է կիրառում Ադրբեջանը
Հնարավոր է՝ Ադրբեջանը հող է պատրաստում Բերձորի հիվանդանոցին հարվածելու համար. Արցախի ՄԻՊ
թեգերը:
Զենք, Ադրբեջան, Արցախ

Գլխավոր թեմաներ