00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կամավորականները խախտել են նախագահի հրամանն ու արժանացել նախագահի պարգևներին

© Facebook / Screenshot / Արայիկ Հարությունյան Arayik HarutyunyanЧлены добровольческих отрядов им. Владимира Балаяна и Шагена Мехряна на встрече с президентом НКР Араиком Арутюняном (2 ноября 2020). Степанакерт
Члены добровольческих отрядов им. Владимира Балаяна и Шагена Мехряна на встрече с президентом НКР Араиком Арутюняном (2 ноября 2020). Степанакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է, թե ինչպես է գերեվարվել վարձկան ահաբեկիչներից մեկը ու ինչու են իր հրամանը խախտած կամավորներն արժանացել պարգևների։

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի - Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատարներ Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անունները կրող նորօրյա կամավորական ջոկատների ազատամարտիկների հետ:

Сирийские боевики в районе горы Берсая к северу от сирийского города Азаз (22 января 2018). Сирия - Sputnik Արմենիա
Հայտնի է` ով է գերեվարել հերթական ահաբեկչին

Նախագահն անձամբ է պարգևներ հանձնել կամավորներին նրանց մարտական սխրանքների համար։

Բայց մինչ այդ Արայիկ Հարությունյանը նախ մի ուշագրավ դեպք պատմեց, թե ինչպես է Վլադիմիր Բալայանի անված կամավորական ջոկատի 5-հոգանոց խմբին հաջողվել գերեվարել Ադրբեջանի կողմից կռվող վարձկան–ահաբեկչին։

«Երբ Ալեքսեյ Բալայանը երեկոյան ինձ զանգեց, ասաց. «Առաջներս կան վարձկան ահաբեկիչներ, և մենք ուզում ենք գնալ և ապացույց բերել ի լուր աշխարհի», ես կատեգորիկ արգելել եմ։ Ասել եմ`ռիսկի չդիմեք։ Իսկ առավոտյան արդեն 07։00-ի կողմերը կապ է հաստատում և ասում է. «Մեկին գերել ենք, հնարավորություն ունենք էլի մեկին բերլու»։ Ես ասացի` այդ հնարավորությունն էլ չօգտագործեք, որովհետև ձեր ամեն մի կյանքը շատ ավելին է, քան ցանկացած վարձկան գերելը»,– ասաց Հարությունյանը։

Ու թեև կամավորականները խախտել էին իր հրամանը, բայց Արայիկ Հարությունյանն անձամբ պարգևատրեց նրանց։

Արցախի հերոս Վլադիմիր Բալայանի որդի, կամավորական Ալեքսեյ Վլադիմիրի Բալայանը պարգևատրվեց «Մարտական խաչ» առաջին աստիճանի, Արմեն Յուրայի Բաղունցը, Արթուր Լավրենտի Մնացականյանը, Հարութ Էդվարդի Խաչատրյանը` «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի մեդալներով։

Շահեն Մեղրյանի անվան ջոկատն էլ օրեր շարունակ Սղնախ և Ավետարանոց գյուղերի հատվածում պայքարել է ադրբեջանա–թուրքական ամենաէլիտար ստորաբաժանումների` հատուկ ջոկատայինների դեմ և մեծ վնաս հասցրել նրանց։
Ջոկատի կամավորականներ Գևորգ Ռաֆայելի Կիրակոսյանը, Մխիթար Աբրահամի Գրիգորյանը, Էրիկ Միշայի Պողոսյանը, Հրայր Մաքսիմի Ասրյանը ու Էդիկ Ավանեսի Հայրապետյանը, ցավոք, Արիության մեդալով պարգևատրվեցին հետմահու։

ՊԲ զինծառայողներն Արցախում իսլամիստ ահաբեկչի են գերեվարել. տեսանյութ

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ու խոնարհվեց կամավորականների առաջ` հայտարարելով, որ նրանք պետք են հայրենիքին։ Իսկ հանդիպման ավարտին հանձնարարեց. «Գնացեք հանգստացեք նոր հանձնարարությունների համար»։

Հիշեցնենք` Շահեն Մեղրյանի անվան՝ շահումյանցիներից կազմված կամավորական ջոկատի տղաները՝ հրամանատար Ռոլանդ Այդինյանի գլխավորությամբ, Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի շրջակայքում օրերս մերձամարտ են վարել 22 հոգուց կազմված թուրքական հատուկ նշանակության ջոկատի հետ՝ վերացնելով նրանցից 20-ին: Միայն 2-ին էր հաջողվել փախչել:

Գերեվարված սիրիացի վարձկաններից մեկին գերի էր վերցրել Վլադիմիր Բալայանի որդին՝ կամավորական ջոկատի 4 զինակից ընկերների հետ։

Լրահոս
0