00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական բանակի կատուներն ու շները, կամ ինչպես է առաջնագծում փրկում ընկերությունը

© Sputnik / Aram NersesyanЛицо со шрамом
Лицо со шрамом - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ձեզ ենք ներկայացնում Արցախում հայ մարտիկների չորքոտանի ընկերներին։ Նրանք զինվորների հետ կողք–կողքի կանգնած են առաջնագծում` կրակի տակ։

Պատերազմն աշխարհի ամենաավերիչ, սարսափելի ու մռայլ երևույթներից է։ Իսկ կենդանիները ջերմություն են տալիս ու հարմարավետություն ապահովում։ Ներկայիս արցախյան պատերազմում էլ, ինչպես և մի շարք այլ ճակատներում, նրանք առաջնագծում հավատարիմ կանգնած են հայրենիքի պաշտպանների կողքին։ Զինվորները կամ նրանց իրենց հետ առաջնագիծ են տանում, կամ գտնում այն գյուղերում ու քաղաքներում, որոնք պաշտպանում են։

© Photo : Facebook / Суро АтанесянԶինվորը կատվի հետ
Հայկական բանակի կատուներն ու շները, կամ ինչպես է առաջնագծում փրկում ընկերությունը - Sputnik Արմենիա
Զինվորը կատվի հետ

Ձեզ ենք ներկայացնում արցախյան պատերազմի մասնակից չորքոտանիներին, որոնք զինվորների հետ կողք–կողքի կանգնած են հակառակորդի կրակի տակ։ 

«Գիշերը չեն թողնում քնենք»

Զինծառայող Արարատ Մելքոնյանը պատմում է, որ հոկտեմբերի կեսերին իրենց ջոկատի տղաները երկու լքված կատու էին գտել և որոշել նրանց ապաստան տալ։

«Բոլորը խմբում սիրեցին նրանց և չկար մեկը, որ դեմ լիներ: Առավոտյան տաքանում են և քնում, երեկոյան հետներս հաց են ուտում, գիշերը մեկն իմ ոտքերի տակ է քնում, մյուսը` ընկերոջս: Մինչև գիշերվա հազարը չեն թողնում քնենք. ուզում են խաղալ։ Այ բալամ, թողեք քնենք գոնե մի ժամ։ Էտպես էլ մենք սկսինք խաղալ հետները և չքնեցինք», – գրում է զինվորականը։

© Photo : Facebook / Արարատ ՄելքոնյանԶինվորականը կատվի հետ
Հայկական բանակի կատուներն ու շները, կամ ինչպես է առաջնագծում փրկում ընկերությունը - Sputnik Արմենիա
Զինվորականը կատվի հետ

Կատուներն ուժեղ ինտուիցիա ունեցող կենդանիներ են ու հավանական է, որ նրանք հատուկ են խանգարում մեր զինվորներին քնել` պաշտպանելով նրանց դժբախտությունից։

Բոլորի կողմից սիրված Կարինկան

Կատուները բավական ընկերասեր են, բայց և զգուշավոր ու հազվադեպ են շփվում անծանոթների հետ։ Բայց ահա այս ճարպիկն անմիջապես բարձրացել էր իրեն դուր եկած զինվորի ուսապարկի վրա։

© Photo : Facebook / Animal Lovers ԿենդանասերներԶինվորականը կատվի հետ
Հայկական բանակի կատուներն ու շները, կամ ինչպես է առաջնագծում փրկում ընկերությունը - Sputnik Արմենիա
Զինվորականը կատվի հետ

Տղան կողմնորոշվել ու իր հետ կատվին ճակատ էր տարել։ Այնտեղ նա ամբողջ ջոկատի սիրելին է դարձել։ Գեղեցկուհուն Կարինկա են անվանել։

© Photo : Facebook / Yura SukiasyanԶինվորականը կատվի հետ
Հայկական բանակի կատուներն ու շները, կամ ինչպես է առաջնագծում փրկում ընկերությունը - Sputnik Արմենիա
Զինվորականը կատվի հետ

«Նա ինձ ուժ է տալիս»

Զինվորական Գրիշա Հովսեփյանն իր լավագույն ընկերոջը` մեկ տարեկան կատվին, գտել է զինվորական դիրքի մոտ։ Կատվի մորթին շատ նման է կամուֆլյաժի։ Նրան զինվորի լուսանկարներում գտնելը գրեթե անհնար է:

© Facebook / Գրիշ ՀովսեփյանԶինվորականը կատվի հետ
Հայկական բանակի կատուներն ու շները, կամ ինչպես է առաջնագծում փրկում ընկերությունը - Sputnik Արմենիա
Զինվորականը կատվի հետ

«Կատուներն ու շները մեր կողքին են ոչ միայն քաղաքացիական կյանքում, այլև հայրենիքի պաշտպանության ժամանակ։ Այս փոքրիկն ինձ ուժ է տալիս։ Խոստանում եմ նրան հետս Երևան տանել, եթե իհարկե ցանկանա», – գրում է զինվորականը։

Տեղավորվել ու տաքացնում են

Հայտնի է, որ կատուները շատ քնքուշ են ու սիրում են տաքանալ` ամուր դիպչելով տիրոջը։ Թեպետ իրենք էլ ջերմություն ու հանգստության զգացողություն են փոխանցում։ Արցախի զինվորականներն իրենց գրպաններում կամ ծնկների վրա տեղավորված կատուների լուսանկարներ են հրապարակում։

© Photo : Facebook / Ինա ՕհանյանԶինվորականը կատվի հետ
Հայկական բանակի կատուներն ու շները, կամ ինչպես է առաջնագծում փրկում ընկերությունը - Sputnik Արմենիա
Զինվորականը կատվի հետ

Տղաները գրում են, որ տաքացնում են նրանց, բայց դա դեռ հարց է, թե իրականում ով է ում տաքացնում ու ինքնատիպ թալիսմանի «դեր խաղում»։

© Facebook / Sergey PoloyanԶինվորականը կատվի հետ
Հայկական բանակի կատուներն ու շները, կամ ինչպես է առաջնագծում փրկում ընկերությունը - Sputnik Արմենիա
Զինվորականը կատվի հետ

Եվ վերջում` շների մասին

Շունը մարդու լավագույն ընկերն է։ Շաբլո՞ն է հնչում։ Բոլորովին, եթե իմանաք այս զինվորի ու նրանց գնդի շան ընկերության պատմությունը։ Սանամե Պետրոսյանը գրում է, որ իր որդին, որը ծառայում է Արցախում, խնդրել է շան համար շտապ դեղ ուղարկել։

© Photo : Facebook / Санамэ ПетросянԶինվորականը շան հետ
Հայկական բանակի կատուներն ու շները, կամ ինչպես է առաջնագծում փրկում ընկերությունը - Sputnik Արմենիա
Զինվորականը շան հետ

«ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ։ Եվ գիտե՞ք ինչու։ Երեկ տղաս դիրքերից sms է ուղարկել: Դե գուշակեք, թե ինչ է խնդրում, որ ուղարկեմ... Հաստատ չեք գուշակի: Իրենց դիրքերի շան համար դեղ է ուզել լվի (блоха) դեմ։ «Մի հատ անասնաբուժական խանութ մտեք, տեսեք` լվի դեղ շան համար կա՞։ Շունը մեղք ա։ Լավ շուն ա, լավ պահապան»։ Ինքը սուր բրոնխիտով դիրքն է պահում, բայց շան դարդուցավն է քաշում... ՀԱՅ ենք։ ԱԶԳ, ՄԱՐԴ, այլ ոչ թե թուրքի նման քոչվոր ցեղ և անասուն։ ՀԱՂԹԵԼՈւ ԵՆՔ»,–գրում է հուզված մայրը։

«Սիրտս պայթում է». ինչ նամակ է գրել գերեվարված Ազնիվը

Կատուներն ու շներն օգնում են ռազմաճակատում գտնվողներին հաղթահարել պատերազմը` գտնվելով նրանց կողքին և սատարելով ոչ միայն ընկերությամբ, այլ նաև ֆիզիկապես։ Կատուները վերացնում են կրծողներին, թույլ չտալով, որ զինվորների շարքում վարակ տարածվի, իսկ շներն անփոխարինելի են վիրավոր ու կորած զինվորներին փնտրելու գործում։

Ամեն օր ավելի եմ համոզվում՝ մեր երկրին հաշտության օրակարգ է անհրաժեշտ. Բագրատ սրբազան

Լրահոս
0