16:46 19 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.21
  • GBP725.66
  • EUR628.69
  • RUB6.87
Արցախ
Ստանալ կարճ հղումը
363 0 0

ՌԴ պետդումայի պատգամավորը պատմել է իր ընտանիքի հասցեին հնչող ադրբեջանական սպառնալիքների մասին։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Լեռնային Ղարաբաղ այցելելուց հետո իր ընտանիքին ուղղված սպառնալիքներ է ստանում սոցիալական ցանցերում։ Նա պատրաստվում է դիմել ՌԴ Ներքին գործերի նախարարությանը։

«Սպառնալիքները վերաբերում են ինձ, իմ երեխաներին։ ․․․Ինձ ներառել են Ադրբեջանի սև ցուցակում։ Դա այդպիսի հարց է, ես միանգամայն նորմալ եմ դրան արձագանքում։ Բայց այն, ինչ իրենց թույլ են տալիս Ադրբեջանի տարածքում գտնվող այդ մարդիկ՝ սպառնալիքներ իմ երեխաների, իմ ընտանիքի հասցեին, պարզապես անթույլատրելի է։ Լկտիություն է։ Բնական է՝ ես սա այսպես չեմ թողնի»,-նշել է Միլոնովը։

Նշենք, որ Բաքուն արտասահմանցիների «սև ցուցակ» ունի, որում ներառված անձինք առանց Ադրբեջանի իշխանությունների հետ համաձայնեցնելու այցելել են Արցախի տարածք, այդ մարդկանց արգելված է մուտքը Ադրբեջան։ Ցուցակը պարբերաբար թարմացվում է։ Ադրբեջանը Միլոնովին նույնպես ներառել է այդ ցուցակում։ Պատգամավորն ինքը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղ է այցելել մարդասիրական նպատակներով։

Ըստ թեմայի

ԱՄՆ-ն իրեն «մեծ բոսի» տեղ է դրել. Պետդումայի պատգամավորը՝ Արցախում խաղաղապահների մասին
Արտակ Բեգլարյանը բելգիացի պատգամավորին է ներկայացրել ստեղծված հումանիտար իրավիճակը
Իսլանդիայի խորհրդարանի պատգամավորն ու կանադացի իրավապաշտպանն Արցախում են
թեգերը:
ադրբեջանցի, Պատգամավոր, Արցախ

Գլխավոր թեմաներ