00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամենակարևորը տրանսպորտային զարկերակներն են․ որտեղ է որոշվում պատերազմի ճակատագիրը

© Sputnik / Valeriy MelnikovЧасть ракеты после обстрела города Мартуни
Часть ракеты после обстрела города Мартуни - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սարո Սարոյանի կարծիքով՝ վերջերս ադրբեջանական իշխանության ելույթներում հնչերանգի որոշակի փոփոխություն է նկատվում։ Դա իր հստակ պատճառներն ունի։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Ադրբեջանական հրամանատարությունը փորձում է ամեն գնով ճեղքում իրականացնել դեպի Շուշի՝ դիվերսիոն խմբեր ուղարկելով։ Դրա խնդիրներից մեկը հայկական կողմի վրա բարոյահոգեբանական ճնշում գործադրելն ու  դիտարժան քարոզչական ակցիա կազմակերպելն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սարո Սարոյանը։ Նրա խոսքով՝ արդեն քանի օր է Շուշի ներխուժելու փորձերը անհաջողության են մատնվում․ Արցախի պաշտպանության բանակն ու կամավորականները քաղաքի մատույցներում մեկը մյուսի հետևից ջախջախում են դիվերսիոն խմբերին։

Шуши после бомбежки (4 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ փակ են. փնտրում են դիվերսիոն խմբերի. ՊԲ

Ավելի վաղ Արցախի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ լույս նոյեմբերի 4-ի գիշերը հակառակորդը Շուշիի ուղղությամբ առաջ գալու փորձ է արել, բայց հետ է շպրտվել։ Այժմ քաղաք ներխուժելու փորձ արած դիվերսիոն խմբերի շրջափակման ու ոչնչացման գործողություն է իրականացվում։

Սարոյանի կարծիքով՝ Շուշիին սպառնացող դիվերսանտների վերջնական ոչնչացման համար հայկական կողմի համար այժմ չափազանց կարևոր է պահպանել տրանսպորտային զարկերակների վերահսկողությունն ու թույլ չտալ հակառակորդին որևէ լուրջ ուժեր կուտակել քաղաքի մատույցների մոտ։ Մինչև հիմա Արցախի բանակը բարեհաջող կատարում է այդ խնդիրը։

«Կարծում եմ՝ ադրբեջանական բանակն այժմ ուզում է վերահսկողության տակ առնել Կարմիր Շուկա-Ստեփանակերտ ու Մարտունի-Ստեփանակերտ ճանապարհները։ Առանց այդ ճանապարհների հակառակորդը չի կարող հասցնել իր մոտոհրաձգային ստորաբաժանումները Արցախի կենտրոնական հատված, իսկ առանց դրանց անհնար է խոշոր գործողություն իրականացնել», - ասաց Սարոյանը։ 

Կիսավեր դպրոց, կիսաքանդ փողոց. ինչ իրավիճակ է Շուշիում հրետակոծությունից հետո. տեսանյութ

Հնարավոր է՝ հենց այդ պատճառով է, որ Մարտունու ուղղությամբ արդեն մի քանի օր է համառ մարտեր են ընթանում՝ բանակային ստորաբաժանումների ներգրավմամբ։

«Մարտունին այսօր աշխարհագրական առումով ամենախոցելի հատվածն է դարձել։ Այս տեսակետից ադրբեջանական կողմը հույս ունի ճեղքման միջոցով հասնել Ստեփանակերտ տանող ճանապարհին։ Հաջողությունը Մարտունու ուղղությամբ թույլ կտա հակառակորդին զրահատանկային ստորաբաժանումներ, հրետանի մտցնել։ Բայց քանի դեռ այդ հաջողությունը չկա՝ մեծ հաշվով նրանց գործողությունները դատապարտված են», - նշեց Սարոյանը։

Сторожевая будка детского сада в Мартуни, Карабах, попавшего под обстрел - Sputnik Արմենիա
Ադրբեջանը ռմբակոծում է Մարտունին, Ստեփանակերտում օդային տագնապ է

Վերադառնալով Շուշիի թեմային՝ Սարոյանն ընդգծեց, որ Ադրբեջանի ղեկավարության համար քաղաք մտնելու գաղափարը մոլուցքի է վերածվել։ Նրանց պետք է մոտակայքում գոնե մեկ ադրբեջանական դրոշ պարզել՝ սեփական հանրությանը դա որպես խոշոր հաղթանակ ներկայացնելու համար։ Մինչ այդ դրոշները դրվել են Արցախի հարավում գտնվող ուրվական գյուղերում, ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններում նշված տասնյակ անվանումներն ըստ էության դե ֆակտո գոյություն չունեցող բնակավայրների անուններ են։

Սեփական քաղաքացիներին ներկայացված հաղթական ռազմազեկույցներից բացի Բաքուն փորձում է վախեցնել հայկական կողմին՝ հասարակությանն ու բանակին։

Մեկնաբանելով մարտական գործողությունները դադարեցնելու պատրաստակամության մասին Ալիևի՝ ավելի ու ավելի հաճախ հնչող հայտարարությունները, Սարոյանը ենթադրեց, որ դրանք կարող են պայմանավորված լինել ադրբեջանական բանակի հետագա առաջխաղացման անհնարինությամբ։

Հայկական կողմը ոչնչացրել է Շուշիի ուղղությամբ գրոհի պատրաստվող թշնամու ստորաբաժանումը

«Անհնար է առաջ գնալ ու քարոզչական էֆեկտ ստանալու համար դրոշներ պարզել։ Նոր «հաղթանակների» նախանշաններ չկան։ Կողմերն անցել են օջախային՝ դիրքային մարտերի։ Եվս մեկ կարևոր հանգամանք են մոտեցող ցրտերը։ Խոշոր օպերատիվ խնդիրներ լուծելու հնարավորությունները սպառվել են, ինչը բերում է Ալիևի հայտարարությունների ինտոնացիայի փոփոխությանը», - ասաց մեր զրուցակիցը։

Նա վստահ է, որ վաղ թե ուշ ադրբեջանական հասարակությունը կհարցնի իշխանությունից՝ ինչո՞ւ բլիցկրիգը տեղի չունեցավ կամ ինչո՞ւ է Արցախի պաշտպանության բանակը պահպանում մարտունակությունը։

Լրահոս
0