09:51 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2226)
175 0 0

Հերթական պայթյուններից հետո Արցախի մայրաքաղաքի էլեկտրամատակարարումն ընդհատվել է։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Այսօր կեսօրին Ստեփանակերտում հրետակոծության ձայն է լսվել, տեղեկացնում է Արցախի մայրաքաղաքից ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

Անցած գիշերը քաղաքում առանց պատահարների է անցել, բայց  ժամը 2-ի մոտակայքում պայթյուններ են որոտացել, որոնց կրկնվել են առավոտյան 5-ին։ 

Նոյեմբերի 7-ի առավոտյան իրավիճակը քաղաքում կրկին հանգիստ էր։ Սակայն մոտավորապես ժամը 13-ին Արցախի մայրաքաղաքի արվարձանում կրկին պայթյուններ են որոտացել, ձայներից դատելով՝ դա կրկին հրետակոծություն է եղել։

Հերթական պայթյուններից մեկից հետո քաղաքի էլեկտրամատակարարումն ընդհատվել է։ Այս պահին այն վերականգնված է, քաղաքում իրավիճակը կայուն է, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Հավելենք, որ Արցախի մայրաքաղաքը պարբերաբար հրետակոծվում ու հրթիռակոծվում է Ադրբեջանի կողմից լայնածավալ հարձակում սկսելու հաջորդ օրվանից՝ սեպտեմբերի 28-ից։ 

Նոյեմբերի 6-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 262 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 749 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7510 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2226)

Ըստ թեմայի

Ձեռքի ուժ, մարզումներ. 8-ամյա Միհրանի կյանքը Ստեփանակերտի ապաստարանում. լուսանկարներ
Ստեփանակերտում հրթիռակոծման հետևանքով զոհվածները տատ ու թոռներ են
Ստեփանակերտը պատերազմից առաջ ու հետո. հուզիչ տեսանյութ
թեգերը:
հրետակոծություն, Ստեփանակերտ, Արցախյան պատերազմ

Գլխավոր թեմաներ