09:47 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2226)
158911

Արցախի Հանրապետության նախագահը տեղեկացրել է, որ թշնամու դեմ պայքարը շարունակվում է։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Վաղ առավոտյան Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրառում է արել իրավիճակի մասին և լուսանկար հրապարակել։

«Սիրելի ՛ հայրենակիցներ, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դիմավորել եմ կյանքիս ամենածանր լուսաբացներից մեկը… »,- գրել է Արցախի նախագահը։

Նա տեղեկացրել է՝ կենաց և մահու պայքարը շարունակվում է:

«Մեր Հայրենիքի պաշտպանների հետ կանգնած ենք մինչև վերջ»,- ընդգծել է նա:

Արդեն տեղեկացրել ենք, որ գիշերվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը շարունակել է հրթիռակոծել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդել է, որ պատերազմական գործողություններին զուգահեռ, թշնամին հեռահար հրթիռներով ավերում է խաղաղ բնակավայրերը։
Գիշերվա ժամը 2:00-ի դրությամբ՝ Ստեփանակերտում մեկ ժամվա ընթացքում երեք անգամ օդային տագնապի ազդանշան է միացել։

Վերջին տեղեկություններով՝ տուժածներ չկան, մինչդեռ ավերածությունները շատ են։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 6-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 262 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 749 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7510 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2226)

Ըստ թեմայի

Կամավորներն ավելի շուտ են հասնում զինկոմիսարիատներ, քան նրանց տեղեկացնում են. ԱՀ նախագահ
Ծանր մարտերից հետո ՊԲ–ն բարելավել է դիրքերը և առաջխաղացման հող նախապատրաստել. ԱՀ նախագահ
Դիմելու եմ ՀՀ-ին ու աշխարհի բոլոր երկրներին՝ ճանաչելու Արցախի անկախությունը. ԱՀ նախագահ
թեգերը:
Պատերազմ, Ստեփանակերտ, Արցախ, Արայիկ Հարությունյան

Գլխավոր թեմաներ