00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղարաբաղում թուրքական կողմից օգտագործվող կամ Ադրբեջանին տված զենքը ՆԱՏՕ-ինն է. ՀՀ նախագահ

Բաժանորդագրվել
Եթե այսօր ՆԱՏՕ-ն չզսպի Թուրքիային, ապա ոչ ոք չգիտի, թե վաղը Թուրքիայի ակտիվությունն ուր կհասնի «էթնիկ եղբայրներին օգնելու համար»։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ բավականին սուր հարցադրումներ է արել Ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի մասնակցության և դիրքորոշման վերաբերյալ։ «Ուկրաինա 24»-ի հետ զրույցում նախագահը նշել է, որ, ցավոք, չի կարող հրապարակել, թե ինչպես է գլխավոր քարտուղարը մեկնաբանել այդ ամենը, քանի որ քննարկումները փակ են անցկացվել, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նա ընդգծել է, որ որպես ՆԱՏՕ-ում Հայաստանի առաջին դեսպան` իր համար անհասկանալի է, թե ինչպես կարող է ՆԱՏՕ-ի անդամ երկիրն օգտագործել ՆԱՏՕ-ի զենքը:

«Ղարաբաղում թուրքական կողմից օգտագործվող կամ Ադրբեջանին տված զենքը ՆԱՏՕ-ինն է: Նույն Bayraktar ԱԹՍ-ները չնայած թուրքական են, դրանց շարժիչը ավստրիական է, ավիացիոն համակարգը Կանադայից է, արկերի կառավարման համակարգը՝ Մեծ Բրիտանիայից: Դա ՆԱՏՕ-ի զենքն է: Այդ զենքերը, սպաները, որոնք վարժանքներ են անցել ՆԱՏՕ-ում, պատերազմի մարտավարությունը ՆԱՏՕ-ից է, և այդ ամենը կիրառվում է Լեռնային Ղարաբաղի դեմ: Որտեղ է Լեռնային Ղարաբաղը և որտեղ՝ ՆԱՏՕ-ն»,- ասել է ՀՀ նախագահը:

Նախագահի գնահատմամբ՝ ինքը բանակցություններով բավարարված է։ Շեշտում է՝ հարցերը դրված էին շատ կոնկրետ, և ստացել է պատասխաններ, որոնք քիչ թե շատ` գիտեր։

Военнослужащие Армии Обороны Карабаха сбили очередной турецкий беспилотник Bayraktar (8 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Հարավարևելյան ուղղությամբ թշնամու հերթական «Բայրաքթարն» է խոցվել. լուսանկարներ

«Սակայն այդ խոսակցությունը պետք է կայանար: Սակայն ՆԱՏՕ-ի վրա ճնշումները պետք է շարունակվեն»,- հավելել է նա։

Նախագահը մանրամասնել է՝ եթե ՆԱՏՕ-ն ճնշում չգործադրի Թուրքիայի վրա, ապա որպես կազմակերպություն` չի կարող շարունակել ղեկավարել իր անդամներից մեկին, և նրա ակտիվությունը չի ավարտվի Ղարաբաղով:

«Թուրքիան խոսում է իր էթնիկ եղբայրների մասին, տեսեք, թե մինչև ուր են նրանք հասնում: Նրանք հասնում են մինչև Կենտրոնական Ասիա, Չինաստան, Մոնղոլիա, Ռուսաստան, Ուկրաինա: Ամեն անգամ Թուրքիան պետք է ռազմական տեխնոլոգիաներ և սարքավորումնե՞ր օգտագործի, որպեսզի օգնի իր քույրերին և եղբայրներին: Դա միջնադարյան մոտեցում է»,- ընդգծել է նախագահը։

Ադրբեջանի նոր կորուստները. 150 զոհ և 35 զրահատեխնիկա` մեկ օրում

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 6-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 262 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 749 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7510 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում

Լրահոս
0