02:06 26 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2227)
340721

Ռազմական գործողություններն այս պահին ընթանում են Շուշիի ներսում և շրջակայքում։ Մեր զորքերը հերոսական պայքար են մղում Շուշին պաշտպանելու համար։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը կարծում է, որ վաղը կավարտվի ճակատամարտը Շուշիի համար։ Նա նման կարծիք հայտնեց Հանրային հեռուստաընկերության եթերում։

«Ռազմական գործողություններն այս պահին ընթանում են Շուշիի ներսում և շրջակայքում։ Մեր զորքերը հերոսական պայքար են մղում Շուշին պաշտպանելու համար։ Որոշ դիրքեր, որտեղ հայտնվել են ադրբեջանական ուժերը կամ վարձկանները, դրանց չեզոքացնելու և լիարժեք վերահսկողությունը մեր ձեռքը վերցնելու ուղղությամբ պայքարելու ենք»,–ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` հիմա բարդ է ասել` ում վերահսկողության ներքո է քաղաքը. ադրբեջանցիները երեկ ցերեկը, գիշերը մեծ խմբերով ներխուժել են քաղաք, և չկա կողմ, որը լիարժեք վերահսկություն ունի հիմա։

ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ, հավանաբար, հակառակորդը չէր պատկերացնում, որ նման պայքար կլինի, իսկ մեր զորքը շատ գրագետ պայքար է մղել։

Նշենք, որ արդեն 3 օր է թեժ մարտերն են ընթանում Շուշի քաղաքի համար։ Թշնամում ոչ մի կերպ չի հաջողվում իրականացնել իրենց երազանքն ու գրավել Շուշին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 8-ի ժամը 15։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2227)

Ըստ թեմայի

«Դեռ ուշ չէ ադրբեջանցիներին պարկի մեջ մտցնելու համար». Նորատ Տեր-Գրիգորյանց
Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվել է. քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ տուժած
Նրանց աչքերում հույս ու սպասում կա. պատերազմ տեսած արցախցի փոքրիկների լուսանկարները
թեգերը:
Շուշի, Արցախյան պատերազմ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արծրուն Հովհաննիսյան

Գլխավոր թեմաներ