ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. ՀՅԴ երիտասարդական թևի անդամները ժամեր առաջ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում՝ Լինքոլնի հուշահամալիրի մոտ, բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ Արցախում ընթացող պատերազմի։ Տեղեկությունը հայտնում է Հայ դատի Ամերիկայի գրասենյակը Facebook-ի էջում։
«Ալիևն ահաբեկիչ է», «Ալիև, դադարեցրու ռմբակոծել քաղաքակրթությունը», «Դադարեցրեք պատերազմը», «Բացեք ձեր աչքերը՝ նախքան երկրորդ ցեղասպանությունը» ու այլ կոչ-ցուցապաստառներով լուռ ակցիայի մասնակիցները պարզել են Հայաստանի, Արցախի, ԱՄՆ-ի դրոշները։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Պատերազմի առաջին իսկ օրից սկսած՝ աշխարհասփյուռ հայերը բողոքի ակցիաներ են անցկացրել ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Իսրայելում, եվրոպական ու մի շարք այլ երկրներում։
Մի քանի տեղերում (Ֆրանսիա, Իսրայել) խաղաղ ցուցարարների վրա հարձակումներ են տեղի ունեցել ադրբեջանցիների կողմից։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Նոյեմբերի 8-ի ժամը 15։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։
Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում