23:36 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Խաղաղապահներն Արցախում (59)
1377 0 0

Խաղաղապահների տեղակայմանը զուգահեռ հայկական ստորաբաժանումները դուրս են բերվելու Ղարաբաղից։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը ժամը 07:00-ից հայկական ստորաբաժանումների դուրսբերմանը զուգահեռ սկսում է խաղաղապահների տեղակայումը Լեռնային Ղարաբաղում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Համաձայն Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հայտարարության՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 6:00-ից, Ռուսաստանի Դաշնությունը հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ կսկսի ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահ զորախմբի տեղակայումը», - նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ հետիոտն ու ավտոմեքենաներով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբ ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ

թեմա:
Խաղաղապահներն Արցախում (59)

Ըստ թեմայի

Ռուսաստանյան դիտակետեր կտեղակայվեն Արցախի առաջնագծի ողջ երկայնքով
Փաշինյանը հոկտեմբերի 29-ին կապիտուլյացիայի մասին էր խոսում. ՀՅԴ
Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հավատում են ինձ՝ խնդրում եմ պատրաստվել պայքարի. Փաշինյան
թեգերը:
զորք, խաղաղապահ, Ռուսաստան, Արցախ

Գլխավոր թեմաներ