13:31 24 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD505.32
  • GBP675.56
  • EUR600.12
  • RUB6.66
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (480)
443 0 0

Կրեմլում հույս ունեն, որ ղարաբաղյան համաձայնագրի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացատրությունները պատշաճ կերպով կընդունվեն։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik.  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուրջ ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի քաղաքացիներին պայմանավորվածությունների էությունն ու իմաստը բացատրելու համար։ Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա ասել է, որ չէր ցանկանա գնահատական տալ Հայաստանում սկսված բողոքի ակցիաներին:

«Մենք գիտենք, որ վարչապետ Փաշինյանը բավականին ջանքեր է գործադրում այդ պայմանավորվածությունների էությունը և դրանց իմաստը բացատրելու համար։ Մենք հույս ունենք, որ այդ բացատրությունները պատշաճ կերպով կընդունվեն», - ընդգծել է Պեսկովը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (480)

Ըստ թեմայի

Անելիքները շատ են. Արցախում ապահովում են վնասված ենթակառուցվածքների անվտանգությունը
Ղարաբաղում միայն ռուս խաղաղապահներ են լինելու. Երևանում հերքում են Ալիևի հայտարարությունը
Ռուսաստանը հրապարակեց եռակողմ հայտարարության պաշտոնական փաստաթուղթը
թեգերը:
Արցախ, Ռուսաստան, Դմիտրի Պեսկով, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ