23:51 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (562)
53201

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցում պետք է ելնել միջազգային իրավունքի բոլոր համապատասխան հիմնական ակտերից։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հայտարարության մեջ չի ճշգրտվում։ Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ այս հարցում պետք է ելնել միջազգային ակտերից և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերից։

«Այո, այս փաստաթղթում Ղարաբաղի կարգավիճակի մասին չի խոսվում, այս պահին մենք շարունակում ենք ելնել միջազգային իրավունքի բոլոր համապատասխան հիմնական ակտերից, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերից  և այլ փաստաթղթերից»,-ասել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (562)

Ըստ թեմայի

Արցախում կրակի դադարեցումը և ռուս խաղաղապահների տեղակայումը վերջ կդնեն արյունահեղությունը
Պուտինը հույս ունի, որ Ղարաբաղում երկարաժամկետ խաղաղություն կհաստատվի
Փաշինյանը լուրջ ջանքեր է գործադրում հարցի էությունը բացատրելու համար. Պեսկով
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Դմիտրի Պեսկով, Ղարաբաղյան հակամարտություն, Արցախ

Գլխավոր թեմաներ