11:10 25 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (799)
189 0 0

Ադրբեջանի, Հայաստանի, ՌԴ նախագահների հայտարարությունը նախատեսում է նաև զոհվածների դիակների, ինչպես նաև ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակում։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Կարմիր խաչը պատրաստակամ է` մասնակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև դիակների, գերիների ու այլ պահվող անձանց փոխանակման գործընթացին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Զառա Ամատունին։

«Առաջին խնդիրն այն է, որ կողմերի համաձայնությունը լինի և նրանք պաշտոնապես դիմեն մեզ։ Դրանից հետո արդեն կոնկրետ իրավիճակում բոլոր հարցերը կհամաձայնեցվեն ու բոլոր քայլերը կիրականացվեն կողմերի համաձայնությամբ»,– ասաց Ամատունին։

Նա նաև շեշտեց, որ կողմերը Կարմիր Խաչին առ այս պահը չեն դիմել։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Ադրբեջանի, Հայաստանի, ՌԴ նախագահների հայտարարության 8-րդ կետը նախատեսում է զոհվածների դիակների, ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (799)

Ըստ թեմայի

Ադրբեջանում մահացած հայ գերու մահվան հանգամանքները պաշտոնապես դեռ հայտնի չեն
Գերեվարված Միշա Մելքումյանի մահը վրա է հասել գլխուղեղի տրավմայի հետևանքով. ՔԿ
ՄԻԵԴ-ն Ադրբեջանից հայ գերիների պահման պայմանների մասին տեղեկություն է պահանջել
թեգերը:
Պատերազմ, Արցախ, Ադրբեջան, Հայաստան, Կարմիր խաչ

Գլխավոր թեմաներ