21:09 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Խաղաղապահներն Արցախում (59)
223 0 0

Իրանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղություն և անվտանգություն ապահովելու, ինչպես նաև տարածաշրջանային նախաձեռնություններին մասնակցելու պատրաստակամությունը։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Թեհրանը պատրաստ է օգնել Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցում և աջակցել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը:

«Իրանը վերստին ընդգծում է տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ապահովմանն աջակցելու, ինչպես նաև տարածաշրջանային նախաձեռնություններին մասնակցելու պատրաստակամությունը», - ասված է գերատեսչության հրապարակած հայտարարության մեջ:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ

թեմա:
Խաղաղապահներն Արցախում (59)

Ըստ թեմայի

Հայաստան է ժամանել ՌԴ խաղաղապահների 15-րդ ինքնաթիռը
«Ես լիովին, ամբողջապես և անձամբ կրում եմ այս որոշման ամբողջ պատասխանատվությունը». Փաշինյան
«Կուզեք` սա դավաճանություն համարեք». ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարազանովի տեսաուղերձը
թեգերը:
խաղաղապահ, Լեռնային Ղարաբաղ, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ