00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:06
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:24
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանն արել է առավելագույնը, ինչ իրեն կարող էր թույլ տալ. Տիգրան Ավինյան

© Sputnik / Asatur YesayantsВице-премьер Тигран Авинян на пресс-конференции во время открытия WCIT 2019 (7 октября 2019). Ереван
Вице-премьер Тигран Авинян на пресс-конференции во время открытия WCIT 2019 (7 октября 2019). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ավինյանի խոսքով` եռակողմ հայտարարությունը ստորագրվել է Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտունին փրկելու համար։ Նա նշեց, որ Ստեփանակերտի անկումն արդեն ոչ թե օրերի, այլ ժամերի հարց էր։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանն արել է առավելագույնը, ինչը կարող էր։ Հանրային հեռուստաընկերության եթերում այսպիսի հայտարարություն արեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Ռուսաստանի գործառույթները փոխկապակցված չեն օրվա իշխանությունների հետ։ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, ղարաբաղյան հարցով միջնորդ երկիր, և այդ շրջանակում Ռուսաստանը`որպես Հայաստանի դաշնակից, վստահեցնում եմ ձեզ, արել է առավելագույնը, ինչն իրեն կարող էր թույլ տալ»,–ասաց փոխվարչապետը։

Ավինյանի խոսքով` եռակողմ հայտարարությունը ստորագրվել է Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտունին փրկելու համար։ Վերջին չորս ամսում Թուրքիայի միջնորդությամբ Ադրբեջանում կուտակված ռազմական տեխնիկայի քանակը հայկական ռազմական գործիչների գնահատականների ուղեծրից դուրս է եղել, և այդ ծավալի հարձակումը կանխատեսելի չի եղել:

Քաղաքացիները պահանջում են չեղյալ համարել Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարությունը - Sputnik Արմենիա
Քաղաքացիները պահանջում են չեղարկել Արցախին վերաբերող հայտարարությունը

«Զինված ուժերը կատարել են իրենց խնդիրները, և այն խնդիրները, որոնք ունեցել են զինված ուժերը, քաղաքական իշխանությունը, ՏԻՄ-երը, մարզպետարանները փորձել են աջակցել և լուծել՝ լինի տեխնիկայով, համապատասխան սարքավորումների ներկրմամբ և այլն: Այսինքն` այստեղ պահանջարկը ներկայացրել են ԶՈւ-ն և ասել են, թե ինչ խնդիրներ պետք է կատարվեն: Բոլոր մնացած մարմիններն աջակցել են ԶՈւ-ին ամեն կերպ։ Գուցե փոքր որոշումներով փոքր հարցեր ավելի լավ լուծվեին, բայց էական ոչինչ չէր կարող փոխվել», – ասել է Ավինյանը։

Շատերն առաջնագծում անգամ ադրբեջանցու չեն տեսել. եղել են հրետանու և ԱԹՍ–ների հարվածների տակ։

«ԱԹՍ–ն գալիս և հարվածում է. դու ո՛չ ձայն ես լսում, ո՛չ մի բան։ Վերջին կես վայրկյանին ես նկատում։ Մարտերին մասնակցած բոլորը գիտեն դա։ Թշնամու` որպես այդպիսին, շատերը չեն տեսել։ Սա այլ որակի պատերազմ էր», – ասել է Ավինյանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Настоятель монастыря в Дадиванке отец Ованнес - Sputnik Արմենիա
«Մեր ձեռքով տվեցինք, հետ եկանք...». Դադիվանքի վանահայրը չգիտի` ոնց են լքելու վանքը

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ

Լրահոս
0