06:43 21 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.19
  • GBP711.08
  • EUR629.57
  • RUB7.08
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Խաղաղապահներն Արցախում (107)
51610

Հայաստանն ու Ադրբեջանը դադարեցրել են մարտական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում, երկու երկրների զինված ուժերի ստորաբաժանումները կանգ են առել զբաղեցրած սահմաններին։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտը, որն ուղարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, հագեցած է ամենաժամանակակից սպառազինությամբ և հատուկ տեխնիկայով, հայտնել Է ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը:

Այդ թվում՝ БТР-82А զրահափոխադրիչներով, «Тигр» և «Тайфун» զրահամեքենաներով, ինչպես նաև ապահովված են զինամթերքի, պարենամթերքի և այլնի բոլոր անհրաժեշտ տեսակներով։

«Գործնականում բոլոր զինծառայողները հումանիտար գործողությունների ապահովման եւ պահպանման խնդիրների կատարման փորձ ունեն Սիրիայի Արաբական Հանրապետությունում»,-ընդգծել է Ռուդսկոյը։

Նրա խոսքով՝ «Անձնակազմը զինված հակամարտություններում միջազգային հումանիտար իրավունքի նորմերի ուսումնասիրման և պահպանման հատուկ պատրաստություն Է անցել»։

Ներկայումս երկու կողմերն էլ դադարեցրել են մարտական գործողությունները։ Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կանգ են առել զբաղեցրած սահմաններին, ասել է Ռուդսկոյը։

Արցախում ռուս դիտորդների առաջադրանքներն են (ըստ ՌԴ գլխավոր շտաբի հաղորդման)` հրադադարի խախտումների մասին տեղեկատվության հավաքագրում և այդ տվյալները խաղաղապահների հրամանատարության տրամադրում, տարանցիկ տրանսպորտի երթևեկության անվտանգության ապահովում, խաղաղ բնակչության դեմ հակաիրավական գործողությունների կասեցում։

Լեռնային Ղարաբաղի շփման գծում և Լաչինի միջանցքի երկայնքով, որը կապահովի տարածաշրջանի կապը Հայաստանի հետ, կարգուկանոն պահպանելու համար Ռուսաստանը մոտ 2 հազար զինծառայող է ուղարկում: Նրանք ապահովված կլինեն հրաձգային զենքով, 90 զրահամեքենայով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով։

Արցախում ու արցախա-ադրբեջանական շփման գծում ռուս խաղաղապահներ տեղակայելու վերաբերյալ կետն ընդգրկված էր նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ։

թեմա:
Խաղաղապահներն Արցախում (107)

Ըստ թեմայի

Ռուս խաղաղապահների ավտոշարասյունը Գորիսից ուղևորվում է Արցախ. տեսանյութ
Արցախ է ուղևորվում ՌԴ խաղաղապահների հերթական զորակազմը․ տեսանյութ
Ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության ինքնաթիռը վայրէջք է կատարել Հայաստանում
թեգերը:
Ռուսաստան, խաղաղապահ, Արցախյան պատերազմ

Գլխավոր թեմաներ