20:45 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
587 0 0

ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի խոսքով՝ մարդկանց և ուժերի որոշակի շրջանակ կա, որը հակառուսական տրամադրություններ է փորձում ստեղծել։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Արցախում ռուս խաղաղապահների և տեղի բնակիչների միջև ինչ-որ վեճերի մասին հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնել է ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

Ավելի վաղ ծնունդով Քելբաջարից (Քարվաճառից) արցախցի քաղաքագետ Ալեքսանդ Քանանյանը հայտարարել էր, որ ռուս խաղապահներն իբր արդեն սկսել են ուժ գործադրել հայ բնակչության նկատմամբ։ Նրա խոսքով՝ ռուս զինվորականները տներից դուրս են հանում բնակիչներին և թույլ չեն տալիս վերցնել առաջին անհրաժեշտության իրերը։

Բաբայանն այդ տեղեկություններն աբսուրդ անվանեց հենց թեկուզ միայն այն պատճառով, որ Քարվաճառում, որի բնակիչ է իրեն անվանում քաղաքագետը, այս պահին ռուս զինվորականներ պարզապես չկան։

«Բացի այդ, շատ տհաճ և, չեմ թաքցնում, պարզապես նողկալի եմ համարում ինչ-որ անհասկանալի ուժերի կողմից հակառուսական ելույթներն ու արտահայտությունները։ Հատկապես այս ծանրագույն պահին»,-նշել է Բաբայանը։

Ղարաբաղի խաղաղապահ կոնտինգենտն ունի ամենաժամանակակից սպառազինությունը․ ՌԴ Գլխավոր շտաբ

Նրա խոսքով՝ կան որոշակի ուժեր և անհատներ, որոնք հիմա ամեն գնով փորձում են հակառուսական տրամադրություններ ստեղծել Հայաստանում և Արցախում։

«Կարծում եմ՝ նրանց անունները պետք էլ չէ բարձրաձայնել։ Բոլորն էլ գիտեն, թե ովքեր են նրանք»,-ավելացրել է Բաբայանը։

Հիշեցնենք, որ Արցախում ու արցախա-ադրբեջանական շփման գծում ռուս խաղաղապահներ տեղակայելու վերաբերյալ կետն ընդգրկված էր նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ։

Ըստ թեմայի

Հայաստան է ժամանել ՌԴ խաղաղապահների 15-րդ ինքնաթիռը
Թեհրանը պատրաստ է օգնել Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցում
Ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության ինքնաթիռը վայրէջք է կատարել Հայաստանում
թեգերը:
Դավիթ Բաբայան, խաղաղապահ, Ռուսաստան, Արցախյան պատերազմ

Գլխավոր թեմաներ