20:59 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (558)
119910

Արցախի նախագահի մամուլի խոսնակը բնակիչներին հորդորում է ավելորդ շտապողականություն չցուցաբերել։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը Քաշաթաղի և Շահումյանի բնակիչներին խնդրում է ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը տներից:

«Տարածքային զիջումների և այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել: Երբ կծավալվեն այդ քննարկումները և կլինեն համապատասխան հստակեցումներ, ԱՀ կառավարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

9 կետից բաղկացած հայտարարության մեջ նշվում է, որ Աղդամի շրջանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը վերադարձվում է Ադրբեջանին:

Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարի շրջանը, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1 – ը`Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափելու Շուշին, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կորոշվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջեւ կապ ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր ուղու կառուցման ծրագիրը, որին կհաջորդի այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերաբաշխումը:

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (558)

Ըստ թեմայի

Արայիկ Հարությունյանն ասաց, թե ովքեր են դավաճանները
Քարտեզ. որտե՞ղ են տեղակայվելու ռուս խաղաղապահները
Արցախի ճանապարհին․ սյունեցիները շփվել են ռուս խաղաղապահների հետ ու պատմել նրանց մասին
թեգերը:
գույք, Վահրամ Պողոսյան, Արցախ

Գլխավոր թեմաներ