11:17 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
691 0 0

Հադրութի բնակիչները վստահ են, որ եթե իրենց բնակավայրն Ադրբեջանին փոխանցվի, սա նախադեպ կդառնա մնացածի համար։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Ադրբեջանցիների ԶՈւ-ի զբաղեցրած Հադրութի շրջանի մոտ 15 հազար բնակիչ պահանջում են չզրկել իրենց տներից։ Նրանք արդեն այս հարցով դիմել են տարբեր ատյաններին, նաև Հայաստանի ու Արցախի ղեկավարությանը։  Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հադրութի բնակիչ Վերոնիկա Սաֆարյանը։

Սաֆարյանը հոկտեմբերի 8-ից Երևանում է։ Նա հայտնեց, որ հադրութցիները մտադիր են ստեղծել կոմիտե, որը կքննարկի բոլոր հարցերն ու խնդրի լուծմանն ուղղված գործողությունների կոնկրետ ծրագիր կմշակի։ Մասնավորապես, նրանք մտադիր են ապացուցել աշխարհին, որ Հադրութը պատմական հայկական հող է ու երբեք Ադրբեջանի կազմում չի եղել։

«Ամեն ինչ պետք է արդար լինի, քանի որ Հադրութը երբեք Ադրբեջանի կազմում չի եղել, այն նախկին ԼՂԻՄ-ի կազմում է եղել», - ասաց Սաֆարյանը։

Եթե ԽՍՀՄ կազմում լինելու ժամանակ ադրբեջանցիներն ապրել են Հադրութում, դա չի նշանակում, որ դա իրենց հայրենիքն է, ասաց կինն ու ընդգծեց, որ հադրութցիները մտադիր են մինչև վերջ պայքարել՝ իրենց տները վերադառնալու համար։

Սաֆարյանը ծնվել ու մեծացել է Հադրութում, որտեղ բոլորը գիտեն՝ ինչ է նշանակում օտարության մեջ ապրել ու ինչ է պատերազմն ու հետպատերազմյան շրջանը։ Այդ պատճառով նրանք ոչնչից չեն վախենում։

«Մենք հինգ-վեց տարի առաջ էինք վերջապես ավարտել մեր տների կառուցում։ Մենք ոչ մեկից ոչինչ չենք ուզում, մեզ մեր տներն են պետք, մեր հայրենիքը», - ասաց Սաֆարյանը։

Նա հիշեցրեց, որ տներից, դպրոցներից ու քաղաքացիական այլ օբյեկտներից բացի Հադրութում են մնացել նրանց ծնողների, քույրերի, եղբայրների ու նախնիների գերեզմանները։

«Մեզ զրկում են մեր հարազատների ու մտերիմների գերեզմաններին ծաղիկ տանելու հնարավորությունից», - ասաց Սաֆարյանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ըստ թեմայի

Ղարաբաղի փաստաթուղթը այդքան էլ չի բավարարում Բաքվին․ թուրք պատգամավորն ասել է՝ ինչու
Քարտեզ. որտե՞ղ են տեղակայվելու ռուս խաղաղապահները
Գույքը տներից դեռ մի հանեք. Վահրամ Պողոսյանը դիմել է Արցախի 2 շրջանների բնակիչներին
թեգերը:
Հադրութ, Արցախյան պատերազմ

Գլխավոր թեմաներ