21:33 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Խաղաղապահներն Արցախում (59)
520 0 0

Ընդհանուր առմամբ, խմբավորումը կազմված է լինելու 1960 զինվորականից՝ հրաձգային զենքով, 90 զրահամեքենայից, 380 միավոր ավտոմեքենայից և այլ տեխնիկայից:

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի– Sputnik. Ռուսաստանի օդային ուժերի ՄԻ-8 և ՄԻ-24 ուղղաթիռները կներգրավվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղապահ գործողություններում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

Ավելի վաղ Գլխավոր շտաբում հայտնել էին, որ մեկ օրում Լեռնային Ղարաբաղ են տեղափոխել 414 ռուս խաղաղապահներ և մի քանի տասնյակ ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա, ինչպես նաև ութ ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր: Ընդհանուր առմամբ, խմբավորումը պետք է կազմի 1960 զինվորական՝ հրաձգային զենքով, ներգրավված է լինելու նաև 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմեքենա և այլ տեխնիկա:

Ռազմատրանսպորտային ավիացիայի Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռները Երևանի օդանավակայան են տեղափոխել ՄԻ-8 և ՄԻ-24 ուղղաթիռներ:

«Ուղղաթիռները կներգրավվեն խաղաղապահ գործողություններում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկողության և ռազմական գործողությունների օդային մոնիթորինգ իրականացնելու համար», - ասված է հաղորդագրության մեջ:

Ռուս խաղաղապահների մուտքը կզսպի ուժի կիրառումը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը` Ղարաբաղի մասին

Բացի այդ, ուղղաթիռները խաղաղապահ զորակազմի անձնակազմն ու ունեցվածքը կտեղափոխեն դժվարամատչելի տարածքներ:

Հիշեցնենք` Արցախում ու արցախա-ադրբեջանական շփման գծում ռուս խաղաղապահներ տեղակայելու վերաբերյալ կետն ընդգրկված էր նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ։

Լեռնային Ղարաբաղի շփման գծում և Լաչինի միջանցքի երկայնքով, որը կապահովի տարածաշրջանի կապը Հայաստանի հետ, կարգուկանոն պահպանելու համար Ռուսաստանը մոտ 2 հազար զինծառայող է ուղարկում: Նրանք ապահովված կլինեն հրաձգային զենքով, 90 զրահամեքենայով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով։

ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյն ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, որն ուղարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, հագեցած է ամենաժամանակակից սպառազինությամբ և հատուկ տեխնիկայով։

Արցախում ռուս դիտորդների առաջադրանքներն են (ըստ ՌԴ գլխավոր շտաբի հաղորդման)` հրադադարի խախտումների մասին տեղեկատվության հավաքագրում և այդ տվյալները խաղաղապահների հրամանատարության տրամադրում, տարանցիկ տրանսպորտի երթևեկության անվտանգության ապահովում, խաղաղ բնակչության դեմ հակաիրավական գործողությունների կասեցում։

Արցախում կրակի դադարեցումը և ռուս խաղաղապահների տեղակայումը վերջ կդնեն արյունահեղությունը

թեմա:
Խաղաղապահներն Արցախում (59)

Ըստ թեմայի

Դավիթ Տոնոյանն ընդունել է ռուս խաղաղապահների հրամանատարին. լուսանկարներ
Քարտեզ. որտե՞ղ են տեղակայվելու ռուս խաղաղապահները
Արցախի ճանապարհին․ սյունեցիները շփվել են ռուս խաղաղապահների հետ ու պատմել նրանց մասին
թեգերը:
Ռուսաստան, խաղաղապահ, Արցախ, ուղղաթիռ

Գլխավոր թեմաներ