21:39 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.98
  • GBP676.92
  • EUR607.41
  • RUB6.66
Արցախ
Ստանալ կարճ հղումը
953 0 0

ՌԴ արտգործնախարարը խոսել է այն նախապայմանների մասին, որոնք թույլ կտան լուծել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի՝ ելնելով շրջանի էթնիկ ու կրոնական կազմի հարցի լուծումից։ Առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք ելնում ենք այն բանից, որ կարգավիճակը պետք է որոշվի՝ հաշվի առնելով, թե ինչ գործողություններ պետք է իրականացնեք, որպեսզի վերականգնենք էթնիկական ու կրոնական համաձայնությունը Լեռնային Ղարաբաղում»,- նշել է ՌԴ արտգործնախարարը։

Նրա խոսքով, «դրա համար մենք ինչ-որ արհեստական ժամկետներ չենք դնում»։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Հայկական ընդդիմությունը փորձում է շահարկել Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները. Լավրով

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

 

 

Ըստ թեմայի

ՌԴ իշխանությունները կանխել են հայերի և ադրբեջանցիների բախումները Ռուսաստանում. Լավրով
Լավրովն ու Դրիանը քննարկել են Ղարաբաղում իրավիճակի հետագա զարգացման հնարավոր սցենարները
Պեսկովն ասել է` ինչպես են Մոսկվան ու Անկարան լուծում ԼՂ հարցով տարաձայնությունները
թեգերը:
կարգավիճակ, Արցախ, Սերգեյ Լավրով

Գլխավոր թեմաներ