00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սա պարտություն չէ, հազարավոր կյանքեր են փրկվել. զրույց Օնիկ Գասպարյանի խորհրդականի հետ

© Sputnik / Aram NersesyanСоветник начальника ГШ ВС Армении Владимир Погосян
Советник начальника ГШ ВС Армении Владимир Погосян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել

ՀՀ Զու Գլխավոր շտաբի պետի խորհրդական Վլադիմիր Պողոսյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմել է, թե ինչու է երկրի ռազմական ղեկավարությունը որոշել, որ Արցախում մարտական գործողությունների շարունակությունը հեռանկար չունի և խորհուրդ տվել վարչապետին դադարեցնել պատերազմը հայկական կողմի համար ոչ ձեռնտու պայմաններով։

Չտեսնված պատերազմ

—ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի շահերին դավաճանելու թեմայով բանավեճերում ավելի ու ավելի բարձր են հնչում մեղադրանքները գեներալների հասցեին։ Պատմության մեջ այսպիսի իրավիճակներում զինվորականներն անզիջում դիրք էին բռնում և ճնշում գործադրում քաղաքական իշխանության վրա, որպեսզի պարտվողական տրամադրություններ չլինեն։ Բայց հիմա հակառակն է ստացվում. հենց պաշտպանության նախարարության գնահատականն է եղել այդ որոշման հիմքում, և Զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավարը հաստատեց դա առանձին հայտարարությամբ։ Ինչպե՞ս հասկանալ այդ անսպասելի շրջադարձը։

-Ռազմական ղեկավարությունում պատվախնդիր մարդիկ են, որոնք չեն հրաժարվում իրենց խոսքից։ Եթե նրանք խորհուրդ են տվել կանգնեցնել ռազմական գործողությունները, ուրեմն դրա համար լուրջ հիմքեր են եղել։ Սա պարտություն չէ։ Եվ Արցախի հարցով որոշումները մի շարք քաղաքական բաղադրիչներ ունեն, որոնք ես հիմա չեմ կարող բացահայտել։ Պատերազմի ամենասկզբից բարձրագույն քաղաքական մակարդակում պարբերաբար խորհրդակցություններ են ընթացել։ Այդ ֆոնին հայկական բանակը հերթական անգամ իր անունը պատմության մեջ գրեց ոսկե տառերով։

— Ինչպե՞ս, չէ՞ որ ամեն ինչի պատճառ դարձան հենց ռազմաճակատում եղած անհաջողությունները։

—Այս անգամ Արցախում բախվեցինք հակառակորդի ուժի ու տեխնոլոգիաների աննախադեպ քանակի հետ։ Մեր դեմ էին կռվում ոչ միայն թուրքական հատուկ նշանակության ստորաբաժանումները, ոչ միայն թուրքական ֆինանսավորումն ու տեխնոլոգիաները, կռվում էին նաև վարձկանները Մերձավոր Արևելքից, Աֆրիկայից։ Որսած ռադիոխոսակցություններում նաև չեչենական խոսք է հնչել։ Ակնհայտ է, որ դրանք այն գրոհայիններն են, որոնք ժամանակին փախել են հետապնդումից Հյուսիսային Կովկասում ու ապաստան գտել Սիրիայի ահաբեկիչների ճամբարներում։

Հիբրիդային պատերազմի նորագույն տեխնոլոգիաներ են կիրառվել։ Պետք է նաև հաշվի առնել, որ համավարակի պատճառով սահմանները փակ են ու օդային հաղորդակցության սահմանափակումներ կան։ Մինչդեռ Ադրբեջանը շարունակում էր զենք ստանալ այլ երկրներից, այդ թվում՝ Ուկրաինայից։ Դեռ քչերը գիտեն՝ ինչ ահռելի մեքենայի հետ է բախվել բանակը։ Մենք խոսում ենք կոալիցիոն խմբի մասին, որտեղ կորուստները հաշվի չէին առվում, ու որը հինգերորդ սերնդի անօդաչու թռչող սարքեր ուներ իր զինանոցում։

—Նորագույն պատմության պատերազմների փորձից ինչի՞ հետ է դա համադրելի։

—Նման հզորության հարաբերությամբ Գերմանիան հարձակվել է Խորհրդային Միության վրա։ Այն ժամանակ պատերազմի մեկ ամսվա ընթացքում խորհրդային բանակը բավականին խորը նահանջ էր իրականացրել մինչև Դոնի Ռոստով։ Մեր բանակը Հայաստանի տրանսպորտային շրջափակման պայմաններում ու Թուրքիայից Ադրբեջան իրականացվող մատակարարումների ֆոնին 44 օր զսպել է այդ գրոհը։ Հակառակորդը հարձակվում էր, հետ էր մղվում, ահռելի քանակությամբ մարդ էր կորցնում, բայց հաշվի չէր առնում կորուստները։ Գրոհայիններ Թուրքիայից, Պակիստանից ու մի շարք այլ երկրներից․ ահա թե ինչի հետ գործ ունեինք։

Մշտապես հարվածեր էին հասցվում երկնքից ու երկրից։ Դա աննախադեպ իրավիճակ էր, ես ասում եմ դա ամենայն պատասխանատվությամբ։ Այդ պատճառով սխալ է ասել, որ մեր բանակը պարտվել է։ Քչերը կարող էին դիմադրել այդ աննախադեպ գրոհին, դա ոչ միայն իմ, այլև բազում միջազգային ռազմական փորձագետների գնահատականն է։

Գլխավոր շտաբի դերակատարությունը

—Զինվորականները գործի են անցնում, երբ սպառվում է դիվանագիտական ներուժը։ Մի՞թե սեպտեմբերի վերջին ստեղծվել էր հենց այնպիսի իրավիճակ, երբ անհնար էր պատերազմը կանխել։

—Ես չէի մեղադրի հայկական դիվանագիտությանը։ Գլոբալ առումով` այս պատերազմը նախագծել էին մի շարք շահագրգռված երկրներ, նրանք էլ իրականացրել են այն։ Հարևան Թուրքիան համապատասխան պանթյուրքական ծրագիր ունի, ու եթե Թուրքիայի մոտ այդ պատերազմն անելու մտահաղացում է եղել, այսպես թե այնպես նախաձեռնելու էր այն։ Այլ բան է, որ քաղաքակիրթ Եվրոպան տեղեկություն է ունեցել, որ ահաբեկիչները Մերձավոր Արևելքից, Աֆրիկայից, Աֆղանստանից Ադրբեջան են ներխուժում, սակայն պատասխան գործողություններ չեղան։

Поддерживаемые Турцией повстанцы занимают позиции в районе деревни Нейраб в провинции Идлиб (20 февраля 2020). Сирия - Sputnik Արմենիա
Զգուշացվել է` անձնագիր, բջջային հեռախոս չվերցնել. վարձկանը նոր մանրամասներ է հայտնել

Մեզ ասում էին՝ ապացույց ներկայացրեք։ Մենք ներկայացնում էինք գերեվարված վարձկան արաբներին։ Եվ ի՞նչ։ Դրան պատժամիջոցներ չհաջորդեցին։ Առաջատար երկրներն ասում են, որ պայքարում են ահաբեկչության դեմ, բայց հենց նրանք էին անընդհատ առաջարկում մեզ բանակցությունների սեղան նստել մի պետության հետ, որը մեր դեմ պատերազմում ահաբեկիչների է ներգրավել ու օգտագործում։ Արդյունքը՝ նույն Վիեննան։ Այդ ամենը Թուրքիայի սանձազերծած հիբրիդային պատերազմի հետևանքներն են։

Ուշադրություն դարձրեք, որ վերջին տարիներին Էրդողանը ոչ ոքի հետ հաշվի չի նստում` ո՛չ Միացյալ Նահանգների, ո՛չ Եվրոպայի։

Թուրքիան «շպագատ» է նստել։ Խնդիրներ ունի Սիրիայում, Լիբիայում, արևելյան Միջերկրական ծովում, Եվրոպայի հետ, ունի նաև ներքին խնդիրներ։ Էրդողանին պետք էր հարթակ, որտեղ նրա կարծիքը հաշվի կառվեր։ Նա գտավ դա Ղարաբաղյան հակամարտության պլացդարմում։ Նա ենթադրում էր, որ Հայաստանի համար ոչ ոք լուրջ կռվի մեջ չի մտնի, ու որ առանձնապես դիմադրություն չի լինի։ այդ նպատակով Թուրքիան ամբողջովին իրեն ենթարկեցրեց Ադրբեջանը։

—Այդ դեպքում ինչո՞ւ ԶՈւ Գլխավոր շտաբը ամենասուր քննադատության ենթարկվեց։

— Այն պատճառով, որ հայ հասարակության որոշ ներկայացուցիչների մոտ իրավիճակի խոր ընկալում չկա։ Կան նաև մարդիկ, որոնք բացահայտորեն պղտոր ջրում ձուկ են որսում։ Գլխավոր շտաբի պետք Օնիկ Գասպարյանին մեղադրում են, որ նա Շուշին պահելու անհնարինության մասին խոստովանությամբ քողարկեց երկրի քաղաքական ղեկավարությանը, որը հրադադարի ոչ շահավետ պայմանների է համաձայնել։

Ի՞նչ էր կատարվում Շուշիում. պատասխանում է Դավիթ Տոնոյանը

Նա երկու ակադեմիա է ավարտել՝ Ֆրունզեի ու Գլխավոր շտաբի պետերի։ Նա միշտ պատասխանատու է եղել իր խոսքերի համար։ Նա ենթակաների շրջանում լուրջ հեղինակություն է վայելում։ Ես հոսպիտալներ եմ այցելում. 500 վիրավորի հետ եմ խոսել, ու բոլորը միաձայն խնդրում են փոխանցել ընկեր գեներալին, որ ապաքինվելուն պես շարք են վերադառնալու։ Նա արել է այդ հայտարարությունը, քանի որ իսկապես խորհուրդ է տվել դադարեցնել մարտական գործողությունները։ Կարծում եմ՝ նրան մեղադրում են այն մարդիկ, որոնք այդ պատերազմում չեն եղել կամ փախել են այնտեղից։ Գասպարյանն արել է ավելին, քան կարող էր։

Ի դեպ, նշեմ, որ նրան հուլիսին են նշանակել, Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանի իրադարձություններից անմիջապես առաջ։ Այն ժամանակ Թուրքիայի հետքերը չկային ու որպես արդյունք՝ հակառակորդի ամբողջական ջախջախում։ իսկ երկու ամիս անց մեկ այլ պատերազմ սկսվեց։ Օնիկ Գասպարյանն իսկական սպայի պես վարվեց։ Ես նրան վաղուց եմ ճանաչում, նա երբեք չի արդարանում ու չի ափսոսում արածի համար։ Հայ մայրերը պետք է հասկանան, որ հազարավոր կյանքեր են փրկվել։ Մենք չենք պարտվել։ Կպարտվեինք այն ժամանակ, երբ Ղարաբաղը չէր լինի։

Վերջաբանի փոխարեն

—  Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին ձևավորվել էր Պաշտպանության պետական կոմիտե, որը կենտրոնացրել էր իր մեջ կառավարման բոլոր գործառույթները։ Ինչո՞ւ այս անգամ նման բան չարվեց, չէ՞ որ կազմակերպչական շատ հարցերը թերի էին մշակված։

— Այս պատերազմը զգալիորեն տարբերվում էր նախորդից։ Ծավալով, հիբրիդային տեխնոլոգիաներով։ Շատ երկրներն էլ ուրիշ էին։ Հետխորհրդային տարածքում դեռ ոչ ոք հստակ քաղաքական առաջնահերթություններ չէր ձևավորել։ Այն ժամանակ մեզ համար համեմատաբար ավելի հեշտ էր` անկախ երկրաշարժի հետևանքներից, շրջափակումից, փախստականների հոսքից ու էներգետիկայի հետ կապված խնդիրներից։

Министр иностранных дел РФ Сергей Лавров  - Sputnik Արմենիա
ԼՂ հակամարտության գոտում շուրջ 2000 վարձկան է ներգրավված. Սերգեյ Լավրով

Ճիշտ է, այն ժամանակ էլ թշնամին մոտենում էր Ստեփանակերտին, բայց դա այլ թշնամի էր։ Մեջքին այդքան հզոր Թուրքիա չուներ։ Այն դեռ խստորեն ենթարկվում էր ՆԱՏՕ-ին։ Այժմ այն այդքան էլ չի ենթարկվում դաշինքին ու իր «խաղն է խաղում»։ 90-ականների սկզբին Պաշտպանության պետական կոմիտե ստեղծելը հարկադրված քայլ էր։

Կանոնավոր բանակն ու դրա ղեկավարման մարմինները նոր էին սկսում ձևավորվել։ Այժմ պետական ինստիտուտները ձևավորված են։ Կա պաշտպանության նախարարություն իր կառույցներով, կա Գլխավոր շտաբ։

Ըստ էության, Անվտանգության խորհուրդը Ղարաբաղում նույն Պաշտպանության պետական կոմիտեն է։ Կարծում եմ՝ դա ոչինչ չէր փոխի։ Խնդիրն աննախադեպ հզորությունն է, որին բախվեցինք մարտի դաշտում։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Լրահոս
0