22:32 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.98
  • GBP676.92
  • EUR607.41
  • RUB6.66
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
114 0 0

Արտակ Բեգլարյանն արտահերթ զեկույց է հրապարակել` անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիվ քյալերի հետևանքով երեխաների իրավունքների խախտմանը։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում զոհվել է առնվազն 50 և վիրավորվել առնվազն 163 քաղաքացիական անձ, ներառյալ՝ զոհվել է 1 երեխա, վիրավորվել` 9-ը: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հրապարակել է երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ արտահերթ զեկույց` ներկայացնելով վերոհիշյալ տվյալները։

«Կյանքին և առողջությանը սպառնացող վտանգից պաշտպանվելու համար Արցախի երեխաները իրենց ընտանիքների հետ տեղահանվել են: Նախնական տվյալներով՝ Արցախում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասվել է առնվազն 71 դպրոց, 14 մանկապարտեզ՝ չհաշված ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող՝ ԱՀ համայնքների դպրոցներն ու մանկապարտեզները, որոնց զգալի մասի վիճակի վերաբերյալ տեղեկություններ չկան»,–նշված է զեկույցում։

Կրթության իրավունքից զրկվել են 23 978 դպրոցական տարիքի և 4036 նախադպրոցական տարիքի երեխաներ: Զեկույցում նշվում է նաև, որ քաղաքացիական բնակչությանը թիրախավորելուն զուգահեռ՝ ադրբեջանական սոցմեդիան լայնորեն ողողված էր հայատյացության և հայ երեխաների նկատմամբ ատելության խոսքով՝ ընդհուպ նաև հայ երեխաների սպանելու վերաբերյալ լայնածավալ քննարկումներով ու կոչերով:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն իր զեկուցով դիմում է մարդու և հատկապես երեխաների իրավունքների պաշտպանությամբ շահագրգիռ բոլոր միջազգային կազմակերպություններին՝ պատշաճ արձանագրելու Արցախի երեխաների իրավունքների կոպտագույն խախտումները և գործնական քայլեր ձեռնարկելու դրանց վերացման ուղղությամբ:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Նոյեմբերի 10-ի կեսգիշերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն, ռազմական գործողությունները Ղարաբաղյան հակամարտության գոտում պետք է դադարեցվեն։

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)

Ըստ թեմայի

«Մենք չենք նահանջել, մեր փոխարեն որոշել են». ըմբիշ Միհրան Հարությունյանը` պատերազմի մասին
Տիգրանակերտը կմնա՞ Արցախի կազմում. Կովկասի զարդի ճակատագիրն անորոշ է
Ինչ տեսք ունի Քարվաճառն Ադրբեջանին հանձնելուց 3 օր առաջ. լուսանկարներ
թեգերը:
Արտակ Բեգլարյան (Արցախի ՄԻՊ), երեխա, Արցախյան պատերազմ, Պատերազմ

Գլխավոր թեմաներ