00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՀԿ–ում ԱՄՆ դեսպանը կարևորել է Մինսկի խմբի դերն Արցախում խաղաղության պահպանման հարցում

Բաժանորդագրվել
Գիլմորը համոզմունք է հայտնում, որ Մինսկի խումբը պատրաստակամ կլինի մասնակցել Լեռնային Ղարաբաղում կայուն ու հարատև խաղաղության հաստատմանը։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ դեսպան Ջեյմս Ս. Գիլմոր III-ը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի մասին հայտարարությամբ։ Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

Кандидат в президенты от Демократической партии бывший вице-президент Джо Байден во время выступления (6 ноября 2020). Уилмингтон - Sputnik Արմենիա
Կոնգրեսականները Բայդենին կոչ են անում գլխավորել ամերիկյան կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբում

Հրապարակված հաղորդագրության համաձայն, նա` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ներկայացուցիչ, ողջունել է հրադադարի հաստատումն ու մարտական գործողությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։

Գիլմորը համոզմունք է հայտնում, որ Մինսկի խումբը պատրաստակամ կլինի մասնակցել Լեռնային Ղարաբաղում կայուն ու հարատև խաղաղության հաստատմանը։

«Այս հակամարտությունը չափից դուրս երկար է շարունակվում։ Հակամարտության ազդեցության գոտում ու տարածաշրջանում գտնվող մարդիկ շատ բարձր գին են վճարում դրա համար։ Հուսով ենք, որ տևական խաղաղությունը մոտ է»,– ասել է նա։

ԵԱՀԿ նիստում խոսվել է ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի և Հայաստանի դեմ ագրեսիայի մասին

Դեսպանը նաև մտահոգություն է հայտնել Արցախում տիրող հումանիտար իրավիճակի վերաբերյալ։

«Մենք կողմերին կոչ ենք անում պաշտպանել քաղաքացիական անձանց ու քաղաքացիական կառույցները։ Քաղաքացիական անձանց, այդ թվում խոցելի խմբերի՝ տարեցների ու երեխաների մասշտաբային տեղահանությունները գլոբալ համավարակի ընթացքում և ձմռան նախաշեմին գրեթե անկասկած հանգեցնելու են անհարկի հումանիտար ճգնաժամի»,– նշում է Գիլմորը` միաժամանակ նաև կոչ անելով զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել բախումների վերսկսման, խուսափել հրահրիչ հռետորաբանությունից ու գործողություններից, և փոխարենը`օգտագործել բախումների դադարեցման ընձեռած հնարավորությունը տևական խաղաղություն կերտելու նպատակով։ Դեսպանը նաև արտաքին ուժերին է կոչ անում գործել պատասխանատու կերպով և խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են նոր բախումներ հրահրել կամ առավել սրել տարածաշրջանային լարվածությունները։

В рамках официального визита в Россию, глава МИД Армении Зограб Мнацаканян проводит встречу с сопредседателями Минской группы ОБСЕ и личным представителем действующего председателя ОБСЕ (13 октября 2020). Москва - Sputnik Արմենիա
ԵԱՀԿ Մինսկի խումբը նոր հայտարարություն է տարածել. ի՞նչ են պայմանավորվել Ժնևում

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1339 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

 

 

Լրահոս
0