15:42 03 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD509.14
  • GBP679.29
  • EUR613.77
  • RUB6.73
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն (389)
146 0 0

Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը վստահ է, որ մեծ պատերազմից կարելի էր խուսափել, եթե կարգավորման ձևերից մեկն ընդունվեր գոնե երկու տարի առաջ։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահ երկրները հանդես են եկել ընդդեմ Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ «RT-Россия» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Իրականում Բաքուն Թուրքիայի Հանրապետության աջակցությամբ հայտարարել էր, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման համար հնարավոր է համարում ռազմական մեթոդները։ Հենց այդ մոտեցումից ելնելով էլ Բաքուն ռազմական օպերացիա սկսեց»,-ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ կոնտակտային խմբի համանախագահներից ոչ մեկը չէր կիսում Բաքվի մոտեցումը՝ փորձելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղորդել դեպի հակամարտության կարգավորման քաղաքական-դիվանագիտական ճանապարհը։

«Այդ ռազմական գործողությանը նախորդել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և առաջին հերթին Ռուսաստանի կողմից տարիներ շարունակ կարգավորման որոշակի ձևեր առաջարկելու փորձերը։ Այդ ձևերը գոյություն ունեին, դրանք հայտնի են միջազգային բանակցային գործընթացի մասնակիցներին։ Ցավոք, այս կամ այն պատճառով դրանք չեն աշխատել»,-ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ եթե դրանք ընդունվեին թեկուզ երկու տարի առաջ, ապա հազարավոր զոհերից հնարավոր կլիներ խուսափել։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1339 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (389)

Ըստ թեմայի

Ինչպես է Ադրբեջանը հիմնավորում Թուրքիային Մինսկի խմբում ներգրավելու իր առաջարկը
ԵԱՀԿ Մինսկի խումբը նոր հայտարարություն է տարածել. ի՞նչ են պայմանավորվել Ժնևում
Էրդողանը Պուտինին առաջարկել է Մինսկի խմբից դուրս աշխատանքային խումբ ստեղծել․ CNN Turk
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Դմիտրի Պեսկով

Գլխավոր թեմաներ