13:22 24 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD505.32
  • GBP675.56
  • EUR600.12
  • RUB6.66
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (480)
40610

Աղջիկը երանի է տալիս այն տղաներին, որոնք զոհվեցին հանուն հայրենիքի ու այս տառապանքը չեն տեսնի։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. 30 տարի խաղաղության ծարավով ապրեցինք, մեզ դավաճանեցին ու ծախեցին: Այս մասին Facebook-ի իր էջում հրապարակած տեսանյութում ասում է գոտիներով ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, ձյուդոյի Եվրոպայի փոխչեմպիոն Սոսե Բալասանյանը։ Նա տեսանյութում դեռ դիրքերում է, զենքը ձեռքին։

Երևանն ու Ստեփանակերտը կապող կամուրջը ադրբեջանական հարվածներից հետո. տեսանյութ

«Հասկանո՞ւմ եք, հայ ազգ, մեզ դավաճանեցին, ծախեցին: Ծախելու էիք, տալու էիք, այդ հազարավոր զոհերը պետք չէին, մեր կյանքը չպետք է խաղ դարձնեիք, ձեր երեխաների կյանքն է մատաղ գնալու նրանց»,– ասաց նա:

Աղջիկը ցավով նշում է, որ երանի է տալիս այն տղաներին, որոնք զոհվեցին հանուն հայրենիքի ու այս տառապանքը չեն տեսնի։

«Ոչ երանի նրանց, ովքեր ապրելու են ու տեսնելու են այս ցավը։ Հանձնել եք Արցախը, տվել եք նաև Հայաստանը, Հայոց պատմության վերջին էջը շրջել եք, ցավոք սրտի։ Վերջին օրն է, սահմանից գնում ենք, 45 օր է այստեղ ենք։ Պատրաստ էինք մեր կյանքի գնով մեր հողը պահել »,- ասում է նա:

Հիշեցնենք`պատերազմի օրերին, երբ Sputnik Արմենիայի լրագրողներն առաջնագծում էին, մեր տեսախցիկը ֆիքսել էր Սոսեին, նա վստահ նշել էր, որ խաղաղ պայմաններում ձյուդոիստ է, իսկ կռվի ժամանակ` հայրենիքի պաշտպան։

Սոսեն նշել էր, որ դպրոցական տարիներից տիրապետում է  զենքին, նախնական զինվորական պատրաստվածություն է անցել։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1383 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (480)

Ըստ թեմայի

«Եղնիկների» զորամասի մասին տարածվող լուրերը սուտ են. ՊԲ
Արցախի ԱԳ նախարարն ուղերձով դիմել է արցախցի դիվանագետներին
«Մեկը՝ 89 դավաճաններից». Ազատության հրապարակում ԱԺ պատգամավորների նկարներ են պարզել
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Արցախ, զինծառայող, աղջիկ

Գլխավոր թեմաներ