18:19 04 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (624)
84 0 0

Բարձրացվել է Արցախի` ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության ճակատագրի հարցը։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նախարարը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների` նոյեմբերի 10֊ի համատեղ հայտարարությանը հաջորդած զարգացումները։ Նա ընդգծել է, որ հայտարարությունը կոչված է ռազմական գործողությունների դադարեցմանը և Արցախում խաղաղապահների տեղակայմանը։

«Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց հայկական կողմի հանձնառությունը շարունակելու ԼՂ խաղաղ գործընթացին վերաբերող բոլոր հարցերի շուրջ քննարկումները բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ ուղղված արցախահայության շահերի լիարժեք հասցեագրմանը: Այդ համատեքստում ԱԳ նախարարն ընդգծեց Արցախի կարգավիճակի և արցախահայության անվտանգության կայուն երաշխիքների ապահովման հրամայականը: ԵՄ բարձր ներկայացուցիչը վերահաստատեց ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մնացականյանը Բորելին մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի գործողությունները

ԱԳ նախարարը բարձրացրել է Արցախի` ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության ճակատագրի հարցը։ Նա ընդգծել է, որ պահպանության համար անհապաղ քայլեր են անհրաժեշտ՝ հատկապես հաշվի առնելով, թե արդեն իսկ ինչ ճակատագիր են ունեցել ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված հայկական պատմամշակութային կոթողները:

ԵՄ բարձր ներկայացուցիչն ընդգծել է մշակութային ժառանգության, ինչպես նաև միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքների պահպանման կարևորությունը:

Զրուցակիցները խոսել են նաև թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԵՄ բարձր ներկայացուցիչը քննարկել են այդ ուղղությամբ ԵՄ շարունակական աջակցությունը։

Ոմանք ոչ հստակ դիրքորոշման ունեն. Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Բորելի հետ

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (624)

Ըստ թեմայի

Ադրբեջանը խախտել է ԵԽ-ին անդամակցելիս ստանձնած հիմնական հանձնառությունը. Արցախի ԱԳ նախարար
Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել հրադադարի իրացումը. ԱԳ նախարար
Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները փաստագրված են հենց իրենց կողմից. ՀՀ ԱԳ նախարար
թեգերը:
Զոհրաբ Մնացականյան, Արցախ, Եվրամիություն, Ժոզեպ Բորել

Գլխավոր թեմաներ