23:28 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
1684 0 0

120 հազար մարդ ստիպված եղավ լքել իր տունը, որովհետև Թուրքիան հասավ ուզածին։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Դադիվանքի՝ Ադրբեջանի կողմից օկուպացվող հայկական տարածքներում մնալուն։

«Մեր ձեռքով տվեցինք, հետ եկանք...». Դադիվանքի վանահայրը չգիտի` ոնց են լքելու վանքը

Քիմը Instagram-ի «Story» բաժնում հրապարակել է Դադիվանքի մոտ նկարահանված հուզիչ հրաժեշտի տեսանյութ։ Հայաստանի և Արցախի տարբեր կողմերից մեծ թվով հայեր վերջին օրերին շտապում են Դադիվանք՝ ադրբեջանցիների տիրապետության տակ անցնող վանքին հրաժեշտ տալու։ Քիմի հրապարակած տեսանյութում հավաքվածներն ուս ուսի տված երգում են։

«Մարդկությունը մեծ կորուստ ունեցավ, ոչ միայն Արցախի հայերը։ Սա հրաժեշտն է։ Եթե դուք հիմա տխուր եք, պատկերացրեք, թե նրանք ինչ են զգում։ 120 հազար մարդ ստիպված եղավ տեղահանվել իրենց հին տներից, որովհետև Թուրքիան հասավ իր ուզածին»,- տեսանյութին կից գրել է Քիմը։

Նա նաև գրառումով պատմել է Դադիվանքի վանահոր՝ Տեր Հովհաննեսի մասին, որը հրաժարվել է լքել վանքը։

«Կմնամ զենքը ձեռքիս այստեղ այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն սպանել ինձ։ Աստված օգնական իմ ազգին»,- մեջբերել է Քարդաշյանը վանահոր խոսքը։

Հիշեցնենք՝ պատերազմի ամբողջ ընթացքում հայտնի հայուհին իր հարթակներն օգտագործում էր հայերի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի մասին պատմելու և միջազգային հանրությանը կոչերով դիմելու համար։

Զգուշացրեք Թուրքիային` դադարեցնի զենք և մարտիկներ ուղարկել Բաքու. Քարդաշյանի կոչը ԱՄՆ–ին

Ըստ թեմայի

Քիմ Քարդաշյանը մեկ միլիոն դոլար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին
Ադրբեջանցի օգտատերերը ծիծաղելի պատերազմ են սկսել Քարդաշյանի դեմ. հայերն անցել են հակագրոհի
«Իմ բախտը պարզապես բերել է, որ ես հայ եմ ծնվել»․ Քիմ Քարդաշյան
թեգերը:
տեսանյութ, Արցախ, Դադիվանք, Քիմ Քարդաշյան

Գլխավոր թեմաներ