13:47 03 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD509.14
  • GBP679.29
  • EUR613.77
  • RUB6.73
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (610)
1152 0 0

ՀՀ վարչապետը նշում է, որ ստորագրված փաստաթուղթը ոչ այնքան հանձնելու, որքան պահպանելու համար է։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Արցախի մասով որոշում կայացնելիս անկյունաքարային է եղել այն փաստի արձանագրումը, որ Ստեփանակերտը Շուշիի անկումից հետո անպաշտպան է մնացել, և եթե ժամերի ընթացքում պատերազմը չկանգնեցնենք, կընկնի Ստեփանակերտը, ապա Ասկերանը, Մարտակերտը, այսինքն՝ քսան-երսուն հազար զինվորներ կընկնեին շրջափակման մեջ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, որ հայ ժողովրդի համար կենսական որոշումների կայացման գործընթացում կարծես թե վարչապետից բացի ուրիշ որևէ մեկը մասնակցություն չունի։

«Դուք ասում եք՝ ինչո՞ւ հարցը չի քննարկվել ԱԺ-ում, ընդդիմության հետ։ Սա մարտական գործողությունների օպերատիվ կառավարման տրամաբանության մեջ է տեղի ունեցել»,- նշեց Փաշինյանը։

Նա շեշտում է՝ այս փաստաթուղթը ոչ այնքան հանձնելու, որքան պահպանելու համար է։

Ընդդիմությունը կարծեք գործընթացից կտրված է, որովհետև նրանք ցույցեր են անում, ղեկավարներին բերման են ենթարկում։ Հետևաբար, հարց է առաջանում, թե որտեղ է այսօր արդեն տեղի ունենում ստորագրված փաստաթղթի քննարկումը։

«Քննարկում նոր պետք է սկսվի, և դա դիվանագիտական բնույթի քննարկում է։ Կարծում եմ՝ այն երկար կտևի։ Սա ռազմական գործողությունների դադարի մասին փաստաթուղթ է։ Սա քաղաքական կարգավորման փաստաթուղթ չէ»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ քննարկումները կլինեն առավելապես կառավարությունում, մատնանշելով ԱԳՆ-ն և դիվանագիտական կորպուսը։

«Մենք կարող ենք այդ թուղթը պատռել և գցել մի կողմ, բայց պետք է դրա հետևանքների որոշակի պատկերացումն ունենանք։ Այսինքն՝ մենք վերադառնում ենք այն իրավիճակին, երբ այս թուղթը ստորագրվել է, երբ երեսուն հազար զինվորները շրջափակման վտանգի տակ էին»,- նշեց նա։

Վարչապետը կարծում է, որ ներկա հուզական վիճակում կայացված որոշման քննարկումը ճիշտ չէ։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1383 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (610)

Ըստ թեմայի

Սա մեր բեռն է, մենք պետք է այն ազգովի կրենք. Փաշինյան
Պետք է ունենանք նոր տիպի բանակ. Փաշինյանն ուզում է մեծացնել կանանց ներգրավվածությունը
Փաշինյանն ասաց` ինչ շրջադարաձային փոփոխություն կլինի եռակողմ հայտարարության արդյունքում
թեգերը:
Եռակողմ հայտարարություն, Պատերազմ, Արցախ, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ