07:35 02 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.98
  • GBP676.92
  • EUR607.41
  • RUB6.66
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (592)
402 0 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քաղաքական խնդիրը եղել է պատերազմի տրամաբանության մեջ բեկում մտցնելը, և սրա համար արել են հնարավոր ամեն ինչ։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Եռակողմ հայտարարությունը ստորագրելու որոշումը կայացվել է այն պահին, երբ ակնհայտ է դարձել, որ պայքարն այլևս իմաստ չունի։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ մինչ այդ չի եղել նման իրավիճակ, որ պայքարն իմաստ չունի։ Փաշինյանի խոսքով՝ մեր բանակը կռվել է մինչև վերջին վայրկյանը։

Ե՞րբ է Նիկոլ Փաշինյանին ասվել, որ պայքարն արդեն անիմաստ է, արդյո՞ք դա հենց այն օրն էր, երբ ստորագրվեց հայտարարությունը։

«Ինձ այդ օրերին ասել են, որ պետք է հրատապ կանգնեցնել պատերազմը։ Դրանից առաջ էլ ներուժի հետ կապված խնդիրներ են եղել, սակայն մենք դրանք փորձել ենք ինչ-որ կերպ լուծել։ Մեր քաղաքական խնդիրը եղել է բեկում մտցնել պատերազմի տրամաբանության մեջ, սրա համար արել ենք հնարավոր ամեն ինչը»,- նշում է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այն կետը, երբ արձանագրվել է, որ պայքարն անիմաստ է, Շուշիի անկումն էր։

«Ես ուզում եմ ասել՝ Շուշիից առաջ պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի։ Ես ասել եմ, որ մենք չենք կարող Շուշին հանձնել, որովհետև Շուշին ունի առանձնահատուկ նշանակություն»,- հայտարարեց վարչապետը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1383 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (592)

Ըստ թեմայի

Հայաստանն Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել հակահայկական քարոզչությունը
«Մենք կարող ենք այդ թուղթը պատռել և գցել մի կողմ, բայց...». Նիկոլ Փաշինյան
Շուշին հետ վերցնելու երկու փորձ է արվել. Փաշինյան
թեգերը:
Եռակողմ հայտարարություն, Նիկոլ Փաշինյան, Պատերազմ, Արցախ, Շուշի

Գլխավոր թեմաներ