22:06 05 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (642)
453 0 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով` այս պատերազմում հաղթեցին երկու գործոն՝ մոբիլ խմբերն ու անօդաչուները։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Մեզ համար ակնհայտ է, որ մեր բանակը և պետությունն ինստիտուցիոնալ լրջագույն վերափոխման կարիք ունի։ Հանրային հեռուստաընկերության եթերում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է ունենանք նոր տիպի բանակ՝ նոր պարամետրերով, մասնավորապես, բանակի մոբիլության աստիճանը պետք է անգամներով ավելանա։ մենք ունեինք, ենթադրենք, կորպուս, բրիգադ, դիվիզիա, գունդ, գումարտակ կառուվածք, որը մեր ավանդական պատկերացումն է բանակի, բայց որը, ըստ էության չարդարացրեց իրեն։ Այս պատերազմում հաղթեց երկու գործոն՝ մոբիլ խմբերն ու անօդաչուները»,- նշեց վարչապետը։

Նրա խոսքով՝ բանակի բարոփոխումների համատեքստում պետք է դիտարկել նաև կանանց ներգրավվածության աստիճանի բարձրացումը։

Վարչապետը կարևորեց նաև ռազմարդյունաբերության համալիրի և բարձր տեխնոլոգիաների զարգացումն անհամեմատ ավելի արագ տեմպերով։ Նրա խոսքով՝ այն պետք է դառնա մեր տնտեսության առաջնային ճյուղը։ Կարևոր է նաև կրթության նոր որակը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1383 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (642)

Ըստ թեմայի

Շուշին հետ վերցնելու երկու փորձ է արվել. Փաշինյան
Շուշիից առաջ պատերազմը կանգնեցնելու բոլոր սցենարներում այն պետք է հանձնվեր առանց մարտի
Սա մեր բեռն է, մենք պետք է այն ազգովի կրենք. Փաշինյան
թեգերը:
Կին, Բանակ, Աննա Հակոբյան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ