14:46 03 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD509.14
  • GBP679.29
  • EUR613.77
  • RUB6.73
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (611)
380 0 0

Վերջին օրերին քաղաքում 1000-1500 բնակիչ էր մնացել, հիմա այս թիվն օրեցօր ավելանում է, վերականգնվում են վնասված ենթակառուցվածքները, կոմունալ համակարգերը։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այս պահին կա շուրջօրյա ջրամատակարարում, էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումն էլ շուտով կվերականգնվի։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը։

Նրա խոսքով՝ վերջին օրերին Ստեփանակերտում 1000-1500 բնակիչ էր մնացել, հիմա արդեն նրանց թիվը մոտ 2000 է։ Փոխքաղաքապետն ուրախությամբ արձանագրում է՝ թիվն ավելանում է, բնակիչները շարունակում են իրենց հայրենի քաղաք վերադառնալ։ Ի դեպ, արցախցիների համար ավտոբուսներն անվճար են։

«Շարունակում ենք բնակչությանն ապահովել սննդով և, ինչը ոչ պակաս կարևոր է, տաք հագուստով և վառարաններով, քանի որ եղանակը սկսում է ցրտել»,- նշեց Թամրազյանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Փաշինյանն ասաց` ինչ շրջադարաձային փոփոխություն կլինի եռակողմ հայտարարության արդյունքում

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (611)

Ըստ թեմայի

Իրենց տունը կորցրած արցախցիները հիմնականում կբնակեցվեն Ստեփանակերտում. Արցախի նախագահ
«Ես իմ տունն եմ ուզում». ստեփանակերտցի կինը որոշել է վերադառնալ. տեսանյութ
Ստեփանակերտի մեծ մասն արդեն մաքրված է կասետային ռումբերից
թեգերը:
Պատերազմ, բնակիչ, էլեկտրաէներգիա, Ստեփանակերտ

Գլխավոր թեմաներ